481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Լրագրողների հավատարագրման նոր կարգը Հայաստանի խորհրդարանում. կողմ և դեմ
18:22
24 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Նոր կարգի համաձայն, հավատարագրման սահմանափակումներ են կատարվում ՀՀ խորհրդարանում։ Այսուհետ Ազգային ժողովում կարող են հավատարմագրվել Արդարադատության նախարարությունում գրանցված 1,5 հազար և ավելի տպաքանակ ունեցող թերթերի, հազար և ավելի տպաքանակով ամսագրերի, ցանցային ԶԼՄ-ների, օրական 800 և ավելի այցելություն ունեցող և շաբաթը մեկ անգամ տեղեկատվությունը թարմացնող լրատվական գործակալությունների լրագրողները։ 

Խորհրդարանում կարող են հավատարմագրվել նաև Երևանում իրենց թղթակցական կետեր ունեցող հեռուստա- և ռադիոընկերությունների ներկայացուցիչները։ Նոր կարգի համաձայն, Ազգային ժողովում չեն կարող հավատարմագրվել հեռուստա- և ռադիոընկերությունների լրատվական-վերլուծական հաղորդումների խմբագրություններում չաշխատող լրագրողները, Երևանում իրենց թղթակցական կետերը չունեցող օտարերկրյա հեռուստա- և ռադիոընկերությունների լրագրողները։  
 
Խորհրդարանում հավատարմագրում չեն կարող ստանալ, մասնավորապես, քաղաքական կուսակցությունների մամուլի ծառայությունների, մամուլի ակումբների, վերլուծական կենտրոնների, մանկապատանեկան և ժամանցային պարբերականների աշխատակիցները, ավելի քան 2 ամիս օրենսդիր մարմնի աշխատանքները չլուսաբանած թերթերի և ամսագրերի լրագրողները։

Նոր կարգով նախատեսված են հավատարմագրումից հրաժարվելու և վաղաժամկետ դադարեցման ընթացակարգերը։ Օրինակ, լրագրողի հավատարմագրումը վաղաժամկետ դադարեցվում է, եթե ԶԼՄ-ի հավատարմագրված ներկայացուցիչը դատապարտվել է դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար, և նրա դատվածությունը հանված կամ մարված չէ, Հայաստանի Ազգային ժողովի մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածման դեպքում, ինչը հաստատված է դատարանի որոշումով, օրենքի պահանջների և երկրի խորհրդարանի շենքում գտնվելու կանոնների խախտման դեպքում։

Նոր կարգին համապատասխան, խորհրդարանում հավատարմագրված լրագրողն իրավունք ունի, մասնավորապես, ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն, պարտավոր է հարգել պատգամավորների և կառավարության աշխատակազմի աշխատակիցների օրինական շահերը, պատիվն ու արժանապատվությունը։

«Ազգային ժողովում չհավատարմագրված լրագրողներին աշխատակազմի ղեկավարը կարող է ներկայացնել ժամանակավոր անցագրեր»,- ասվում է հավատարմագրման նոր կարգում։

Համաձայն Հայաստանի կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության տվյալների, նոր կարգը մշակվել է մասնագիտական լուրջ և երկարատև քննարկումների ընթացքում` հիմք ընդունելով հարցի վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը, ինչպես նաև եվրոպական երկրների (Դանիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Սլովենիայի, Մեծ Բրիտանիայի, Նախկին Հարավսլավիայի և 20-ից ավելի այլ պետությունների) խորհրդարանների կողմից որդեգրված չափանիշները:

«ՀՀ ԱԺ-ն իր պատրաստակամությունն է հայտնում տալ լրագրողների հավատարմագրման այս նոր կարգի շուրջ բոլոր անհրաժեշտ պարզաբանումները, ինչպես նաև այն քննարկել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և անհատների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սակայն հայ խորհրդարանականները տվյալ որոշման իրենց գնահատականներում  էապես տարբերվում են։ Այսպես, «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի կարծիքով, այս կարգն արհեստական է։

«Ես բացասաբար են վերաբերում ամեն տեսակ արհեստական սահմանափակումների, իսկ այս սահմանափակումներն արհեստական են»,- ասաց նա։

Ալավերդյանի խոսքերով, սահմանափակումները հստակ սահմանված տպաքանակով թերթերի և պարբերականների լրագրողների հավատարմագրման վերաբերյալ անհիմն են, քանի որ կարգով սահմանված տպաքանակը շատ մեծ է։ «Տպաքանակը Հայաստանի պայմաններում շատ մեծ է։ Դժբախտաբար, մեզ մոտ լրատվամիջոցներից հեռացել է քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, այդ իսկ պատճառով ևս մեկ սահմանափակումը մեր օգտին չէ»,- ասաց խորհրդարանականը։ Բացի այդ, Ալավերդյանը նշեց, որ խորհրդարանում լրագրողի հավատարմագրման դադարեցման ինստիտուտն իր համար ընդհանրապես անհասկանալի է։

«Զրկել հավատարմագրումից կարելի է բացառապես դատարանով։ Ես չգիտեմ այլ երկրների նախադեպերը, և որ դեպքերում են կիրառում նման կարգ։ Կարծում եմ, որ դրա ներդրումը ամենաթողության առիթ կդառնա մեզ մոտ իշխանություններին չպետքական լրագրողների նկատմամբ։ Ցավում եմ, որ դա արվում է նման ակնհայտ կերպով, և նման հետընթաց է կատարվում Հայաստանում, մինչդեռ մենք անդադար խոսում ենք Եվրոպայում ինտեգրվելու մասին»,- հայտարարեց նա։

Իր հերթին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կոալիցիոն խմբակցության անդամ Արամ Սաֆարյանը նշեց, որ հավատարմագրման կարգի փոփոխությունը ոչ դրական, ոչ էլ բացասական ազդեցություն չի ունենա խորհրդարանական լրագրողների գործունեության վրա։

«Սա աշխատանքային ընթացք է՝ երկար ժամանակ լրագրողների հավատարմագրման կարգը խորհրդարանում չի թարմացվել։ Այժմ խորհրդարանաի խոսնակը որոշակի քայլեր է ձեռնարկել և խորհրդակցություն է անցկացրել խորհրդարանական խմբակցությունների և խմբերի հետ, որոնք իրենց առաջարկներն են արել և իրենց համաձայնությունն են տվել հավատարմագրման տվյալ ընթացակարգի ներդրման վերաբերյալ»,- ավելացրեց Սաֆարյանը։

Նրա կարծիքով, փաստաթղթում չկան հավատարմագրման կարգի և երկրի խորհրդարանում լրագրողների գործունեության էական խստացում կամ սահմանափակումներ։

«Բացի այդ, կարգը կհրապարակվի խորհրդարանի կայքում, և բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ դրան և կազմել սեփական կարծիքը»,- ասաց Սաֆարյանը։
 
Լրագրողների հավատարմագրումը Հայաստանի խորհրդարանում կտևի օգոստոսի 24-ից սեպտեմբերի 7-ը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: