484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
HSBC Բանկ Հայաստանը դրամահավաք է կազմակերպել «Կիլիկիա» առագաստանավը փրկելու համար
15:19
24 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/.  «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն դրամահավաք է կազմակերպել «Կիլիկիա» առագաստանավի փրկության համար։

Արդեն երրորդ տարին է՝ առագաստանանավը կանգնած է բաց երկնքի տակ ծովային թանգարանի կազմակերպման մասին հարցի լուծման սպասումով։ Կառուցված լինելով միջնադարյան տեխնոլոգիաներով՝ այն մշտական խնամքի ու հետագա գոյության համար համապատասխան պայմաններ ստեղծելու կարիք ունի:

«Մենք դրամահավաք ենք կազմակերպել «Փրկենք Կիլիկիա» առագաստանավը կարգախոսով։ Մենք հույս ունենք, որ ինչպես մեր աշխատակիցները, այնպես էլ մեր հաճախորդներն իրենց լուման կներդնեն այս դրամահավաքում»,- ասաց «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Թիմ Սլեյթերը։

Նրա խոսքերով, «Կիլիկիա» առագաստանավը, մի քանի տարի գտնվելով բաց երկնքի տակ, այսօր նորոգման կարիք ունի։ Նվիրատվություն կարելի է կատարել «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի բոլոր մասնաճյուղերում։

Իր հերթին, «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ Կարեն Բալայանն ասաց, որ «Կիլիկիան» իսկապես հայոց պատմության մի մասն է։ «Մենք իրավունք չունենք կորցնելու կամ մոռացության տալու այդ առագաստանավը»,- ասաց Բալայանը։  

800 տարվա մեջ առաջին անգամ հայկական նավը մեծ նավարկության մեկնեց 2004 թ.-ին՝ կիլիկիացի առևտրականների երթուղով։ Նավը կոչվում էր «Կիլիկիա» և կառուցվել էր Ծովային հետազոտությունների երևանյան «Այաս» ակումբի մասնակիցների կողմից՝ 13-րդ դարի հայկական առևտրային նավերի կրկնօրինակով, որոնցով նավարկում էին կիլիկիացի առևտրականները։  

Նավը կառուցվել է ըստ միջնադարյան ձեռագրերի և մանրանկարների, կառուցվել է միջնադարյան տեխնոլոգիաների կիրառմամբ։ «Կիլիկիայի» կառուցումը տևել է 10 տարի՝ 1991 թ.-ի մայիսից մինչև 2001 թ.-ի մայիսը։ Երկու տարվա ընթացքում նավը առագաստով փորձարկվել է Սևանա լճում։

Նավարկության ընթացքում առագաստանավը հաղթահարել է 15 հազար ծովային մղոն և եղել Եվրոպայի ու Միջերկրական ծովի ավազանի 64 նավահանգստում ու 26 երկրում։ Առագաստանավն իր առաջին նավարկությունն սկսել է վրացական Փոթի նավահանգստից 2004 թ.-ի հունիսին և նավարկության առաջին փուլն ավարտել 2004 թ.-ի աշնանը Վենետիկում, որտեղ մնացել է ձմեռելու։

2005 թ.-ի ամռանը նավը դուրս է եկել Վենետիկից ու ճանապարհորդության երկրորդ փուլն ավարտել անգլիական Փորթսմութ նավահանգստում, որտեղ ձմեռել է Սբ. Լազարի կղզու մոտ, որտեղ գտնվում է հայկական Մխիթարյան միաբանությունը։   

Երրորդ ավարտական փուլի ընթացքում, «Կիլիկիան», ելնելով Փորթսմութ նավահանգստից, հասել է մինչև Սանկտ Պետերբուրգ ու Ռուսաստանի գետերով վերադարձել Սև ծով, իսկ հետո՝ ցամաքային ճանապարհով բերվել Հայաստան։

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc»-ի դուստր բանկն է, գրանցվել է 1995 թ.-ի սեպտեմբերի 25-ին: «HSBC Bank plc»-ին «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 70 տոկոսանոց փաթեթի սեփականատերն է, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է օտարերկրյա հայ ներդրողներին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։