477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+27
Եղանակը Երևանում
Հայ
Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհուրդ կստեղծվի Հայաստանում. փոխնախարար
16:54
21 Օգոստոսի 2009

Հայաստանում և  Երևանում ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարության շրջանակներում կստեղծվի Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհուրդ, տեղեկացրեց Հայաստանի տնասպորտի և կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը։

«Ծրագրի և միջոցառումների հնգամյա ժամանակացույցի շրջանակներում նախատեսվում է ստեղծել Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհուրդ, որը կգլխավորի Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Խորհրդի կազմում կընդգրկվեն շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ և ոլորտում աշխատող հասարակական կազմակերպություններ»,- ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Բեգլարյանը։

Ինչպես տեղեկացրեց փոխնախարարը, Խորհրդում կստեղծվի գործադիր մարմին-քարտուղարություն, որում կընդգրկվեն համապատասխան մասնագետներ՝ վիճակագրական տվյալների, ֆինանսների, ինժեներային աշխատանքների, վերահսկողության իրականացման բնագավառի վերլուծաբաններ։

Բեգլարյանի խոսքերով, Խորհրդում կստեղծվեն նաև հատուկ աշխատանքային խմբեր, որոնցում կընդգրկվեն շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ, տարբեր նախարարությունների, Ոստիկանության, Երևանի քաղաքապետարանի  փորձագետներ և մասնագետներ։

Օգոստոսի 13-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է Հայաստանում և Երևանում ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարությունը, ինչպես նաև գործողությունների հնգամյա ծրագիրը: Ծրագրի նպատակը Հայաստանում և մայրաքաղաքում ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացումն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:20
26 Սեպտեմբերի 2017
Մեծ Բրիտանիայի եվրահարցերով պետնախարարը կժամանի Երևան
Մեծ Բրիտանիայի` Ամերիկայի և Եվրոպական հարցերով պետնախարար Ալան Դունկանը սեպտեմբերի 26–28–ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով կժամանի Երևան։
11:21
26 Սեպտեմբերի 2017
Իրաքյան Քուրդիստանում քաղաքացիների 93%-ն «այո» է ասել անկախացմանը
Նախօրեին անկախության հարցով հանրաքվե է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում։
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան: