484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպում է ունեցել Լեհաստանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
13:37
21 Օգոստոսի 2009

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցել է Լեհաստանի հայկական համայնքային կազմակերպությունների հիմնադիր համագումարի աշխատանքներին և հանդիպել է երկրի հայկական համայնքի ներկայացուցիչներին, ուրբաթ հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:

«Լեհահայ համայնքը դեռևս 15-րդ դարից հյուրընկալ երկրի բարձրագույն ատյանում պաշտոնապես ճանաչված համայնքն է: Ոչ պաշտոնական տվյալներով այսօր Լեհաստանում բնակվում է 25-30 հազար հայ, ովքեր հիմնականում բնակվում են Վարշավայում, Կրակովում, Լոդզում, Վրոցլավում, Գդանսկում, Կոշալինում, Գրիֆիցեում, Ռոդոնում, Կոլոբժեկում և այլուր», - ասվում է տեղեկատվության մեջ:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, Գրիֆիցե քաղաքում հայկական 21 համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների և Լեհաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ կայացած Լեհաստանի հայկական համայնքային կազմակերպությունների հիմնադիր համագումարում քննարկվել են «Լեհաստանի հայկական համայնքային կազմակերպությունների հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները» և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգը:

Զեկուցումներով հանդես են եկել Լեհաստանում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը և ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, այնուհետև տեղի են ունեցել ակտիվ և բուռն քննարկումներ: Համագումարն ընտրել է 21 մարդուց բաղկացած համայնքի ղեկավար մարմին` խորհուրդ: Համայնքի նախագահ ընտրվել է գործարար Կարեն Հովսեփյանը: Համագումարի պատվիրակների առաջարկով հայկական համայնքների համալեհական կազմակերպությունն անվանակոչվել է «Լեհաստանի հայկական համագումար»:

Նախարար Հակոբյանը Հայաստանի դեսպանի և համայնքի նորընտիր նախագահի ուղեկցության այցելել է Կոլոբժեկ և Կոշալին քաղաքներ:

«Հայ համայնքի ներկայացուցիչները ՀՀ նախարարի առջև բարձրացրել են բազմաթիվ հարցեր, որոնցից առավել ուշագրավ էին, Լեհաստանում բնակվող 16 տարին լրացած պատանիների զինհաշվառման և անձնագրավորման խնդիրները, հայ-լեհական հարաբերությունների զարգացմանը, հայ պատանիների կրթությանն ու զինծառայությանը, համայնքի կրթամշակութային խնդիրներին առնչվող բազմաթիվ հարցեր: Նախարարը պատասխանել է հուզող բոլոր հարցերին, ներկայացրել ՀՀ օրենսդրության պահանջները ՀՀ քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները տվյալ ոլորտում», - ասվում է տեղեկատվության մեջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: