487.98
-0.05
577.67
+5.94
8.09
-0.1
+3
Եղանակը Երևանում
Հայ
Երեք շախմատիստներ պահպանել են առաջատար դիրքերը Հայաստանում անցկացվող ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարում
13:16
21 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երեք գրոսմայստերներ՝ հունգարացի Պետեր Լեկոն, ուկրաինացի Վասիլի Իվանչուկն ու ուզբեկ Ռուստամ Կասիմջանովը, Ջերմուկում անցկացվող ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարի տասը փուլից հետո պահպանել են առաջատար դիրքերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հինգշաբթի Լեկոն խաղի 65-րդ քայլին ոչ-ոքի է ավարտել հայ շախմատիստ Վլադիմիր Հակոբյանի հետ հանդիպումը, իսկ Իվանչուկը խաղի 82-րդ րոպեին կրկին ոչ-ոքի է խաղացել իր հայրենակից Սերգեյ Կարյակինի հետ, Կասիմջանովը խաղի 73-րդ քայլին ևս ոչ-ոքի է ավարտել ամերիկացի շախմատիստ Գատա Կամսկու հետ հանդիպումը:

Տասներորդ փուլը բավականին արդյունավետ էր, ընդ որում երկու հանդիպումներում հաջողությունը տոնում էին ռուսները: Եվգենի Ալեքսեևը պարտության է մատնել ուկրաինացի շախմատիստ Պավել Էլյանովին, իսկ Էռնեստո Ինարկիևը հաղթանակ է տարել ֆրանսիացի շախմատիստ Էթյեն Բակրոյի նկատմամբ:

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Դմիտրի Յակովենկոյի նկատմամբ, իսկ իսրայելցի շախմատիստ Բորիս Գելֆանդը պարտության է մատնել բուլղարացի շախմատիստ Իվան Չեպարինովին:

Գրան-պրիի մրցաշարի ավարտից երեք փուլ առաջ գրանցվել են հետևյալ ցուցանիշները՝ Իվանչուկ, Լեկո, Կասիմջանով՝ հնարավոր 10 միավորից 6,5-ական միավոր, Արոնյան, Ալեքսեև՝ 6-ական միավոր, Կարյակին, Գելֆանդ՝ 5,5-ական միավոր, Էլյանով՝ 5 միավոր, Բակրո՝ 4,5 միավոր, Յակովենկո, Հակոբյան, Կամսկի՝ 4-ական միավոր, Չեպարինով, Ինարկիև՝ 3-ական միավոր:

Ջերմուկում անցկացվող շախմատի մրցաշարը կավարտվի օգոստոսի 24-ին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։