486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան վեց մեդալի հույս ունի
17:53
20 Օգոստոսի 2009

Հայ ձյուդոյիստները կարող են վեց մեդալ նվաճել ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում, որը կանցկացվի Երևանում, կարծում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ղեկավար Ալեքսան Ավետիսյանը։

«Ես սպասելիքներ ունեմ մինչև 55 կգ, 60 կգ, 73 կգ, 90 կգ և մինչև 100 կգ քաշային կարգերում տղամարդկանց, և մինչև 57 կգ քաշային կարգում՝ կանանց մոտ»,- հինգշաբթի լրագրողներին հայտնեց Ավետիսյանը։

Ֆեդերացիայի ղեկավարի խոսքերով, հայ ձյուդոյիստները կպայքարեն տղամարդկանց բոլոր ութ քաշային կարգերում և կանանց հինգ կարգերում։

Ավետիսյանն ավելացրեց, որ Հայաստանի հավաքականի կազմը գործնականորեն որոշված է, միայն մինչև 55 կգ քաշային կարգում պետք է ընտրություն կատարել Դավիթ Մկրտչյանի, Գրիգոր Իվանյանի և Գոռ Հարությունյանի միջև։

Հայաստանն առաջնությունում կներկայացնեն նաև տղամարդկանցից՝  Տիգրան Վարացյանը (մինչև 60 կգ), Արթուր Երանոսյանը (մինչև 66 կգ), Արծրուն Բաղդասարյանը (մինչև 73 կգ), Հայկ Համբարձումյանը (մինչև 81 կգ), Կարեն Ջանոյանը (մինչև 90 կգ), Գոռ Խորոդյանը (մինչև 100 կգ), Արտյուշա Մկրտչյանը (100 կգ-ից բարձր) և Երջանիկ Կարապետյանը, կանանցից՝ Սոսե Բալասանյանը, Արփինե Հակոբյանը, Անի Իլյիչյանը և Անի Ավագյանը։

Միաժամանակ Ավետիսյանը նշեց, որ մինչև 48 կգ քաշային կարգում հանդես եկող Սոսե Բալասանյանը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ է։

Ֆեդերացիայի ղեկավարն ընդգծեց, որ ձյուդոն շատ զարգացած է ողջ աշխարհում, և առաջնությունում համառ պայքար է ընթանալու մեդալների համար, այդ պատճառով դժվար է կանխագուշակել հաղթողներին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։