484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի հատուկ դպրոցներից մեկում ուսուցչի կողմից սեռական ոտնձգությունների վերաբերյալ տեղեկատվությունը չի հաստատվել. Ոստիկանություն
17:47
20 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի հատուկ դպրոցներից մեկում ուսուցչի կողմից սեռական ոտնձգությունների վերաբերյալ տեղեկատվությունը չի հաստատվել, ասված է Հայաստանի ոստիկանության պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:

«2008 թ. նոյեմբերի 15-ին Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազությունից ոստիկանության Էրեբունու քննչական բաժին ստացվել է Նուբարաշենի թիվ 11 հատուկ կրթահամալիրի ուսուցիչ Լևոն Ավագյանի կողմից նույն կրթահամալիրի սաներ Դ. Ամիրխանյանի և այլոց նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության 13.11.2008 թ. «Հայլուր» լրատվական ծրագրով հեռարձակված հաղորդման լազերային սկավառակը, որի վերարտադրությամբ առկա տեղեկատվության կապակցությամբ նախապատրաստվել են նյութեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նախաքննությամբ պարզվել է, որ 2008 թ. մարտին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կամավորական խմբի անդամ Մարիամ Սուխուդյանը, Նուբարաշենի թիվ 11 հատուկ կրթահամալիրում ՙԿրթական մուլտիմեդիոն նյութերի եւ աուդիոգրքերի պատրաստում՚ ծրագիր իրականացնելու համար, հայտ է ներկայացրել Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակ, որը հավանության է արժանացել, ապա ծրագիրն իրականացնելու համար տրամադրվել է 1 միլիոն ՀՀ դրամ, որը փոխանցվել է կրթահամալիրի ֆոնդին։

Նշված ծրագրի շրջանակներում` 2008 թ. մարտ-մայիս ամիսների ընթացքում Նուբարաշենի թիվ 11 կրթահամալիրում բացվել է համակարգչային սենյակ, ձեռք է բերվել համակարգիչ, կազմակերպվել են խոհարարական դասընթացներ, ինչպես նաեւ` էքսկուրսիաներ, անգլերեն և ռուսերեն լեզուների ուսուցում, որոնք իրականացվել են Մ. Սուխուդյանի, Բ. Հովհաննիսյանի, Ա. Ղարիբյանի եւ Լ. Նուրիջանյանի կողմից։

Ծրագրի իրականացման սկզբնական փուլում՝ դեռեւս 2008 թ. ապրիլին, Մ. Սուխուդյանը կրթահամալիրի տնօրեն Մ. Ենգիբարյանից պահանջել է ծրագրի իրականացման համար նախատեսված և դպրոցի հաշվեհամարին փոխանցված 1 միլիոն դրամը կանխիկացնել և տրամադրել իրեն՝ ծրագրով նախատեսված միջոցառումների ծախսերն անձամբ կատարելու համար:

Տնօրենը մերժել է նրա պահանջը: Այդ պատճառով Մ. Սուխուդյանն սկսել է դպրոցի վերաբերյալ տարածել կեղծ տեղեկատվություն` իբր հայոց լեզվի ուսուցիչ Լ. Ավագյանը կրթահամալիրի սան Դ. Ամիրխանյանի և այլոց նկատմամբ սեռական ոտնձգություններ է կատարել։

Կրթահամալիրի սաներ Լ. և Դ. Ամիրխանյանները, Մ. Դավթյանը, Ա. Պողոսյանը, Մ. Շամամյանը և Դ. Մկրտչյանը կտրականապես հերքել են Լ. Ավագյանի կողմից իրենց նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու հանգամանքը, իսկ Դ. Ամիրխանյանը նշել է նաև, որ հարցազրույցի ընթացքում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնել է կրթահամալիրում բարեգործական աշխատանքներ իրականացնող Մարիամ Սուխուդյանի խնդրանքով։ Նա նաև հայտնել է, որ 2008 թ. հուլիսին Մ. Սուխուդյանը և մյուսները այցելել են իր բնակարան, որտեղ Մ. Սուխուդյանն իրեն ուղղորդելով և հարցերի պատասխանները նախապես սովորեցնելով` տեսանյութ է պատրաստել։

2009 թ. օգոստոսի 15-ին Մարիամ Սուխուդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 333 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին։ Մ. Սուխուդյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունքներ տալուց։

Նախաքննությունը շարունակվում է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: