486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպայում քննում են Եվրատեսիլի ընթացքում Հայաստանի օգտին քվեարկած Ադրբեջանի քաղաքացիների հարցաքննման փաստերը
13:03
20 Օգոստոսի 2009

Եվրոպայի հեռարձակողների միությունը սկսել է քննել Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության կողմից Ադրբեջանի քաղաքացիների հարցաքննման փաստերը, ովքեր «Եվրատեսիլ-2009» մրցույթում քվեարկել են Հայաստանի ներկայացուցիչների օգտին, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը:

«Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է «Եվրատեսիլ-2009» երգի միջազգային մրցույթի ընթացքում Հայաստանի օգտին քվեարկած քաղաքացիների հարցաքննման փաստը: Եվրոպան ևս հետևում է Ադրբեջանում տեղի ունեցող հետապնդումներին: Եվրախորհրդարանում Գերմանիայի ներկայացուցիչ, Գերմանիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը ВВС-ին ասել է, որ ԵՄ-ին կառաջարկվի իր դիրքորոշումն արտահայտել այդ հարցի շուրջ, նա ընդգծել է, որ ադրբեջանցի հեռուստադիտողների վրա ճնշում գործադրելու հիմքում ընկած են քաղաքական խնդիրները», - հաղորդում է ՀՀՀ-ն: Բրոկի խոսքերով, մարդիկ ավելի քաղաքակիրթ են, քան նրանց իշխանությունները: Նա ավելացրել է, որ ԵՄ-ն պետք է բողոք ներկայացնի Ադրբեջանի ԱԱԾ-ի գործողությունների վերաբերյալ և վերանայի այդ երկրի հետ հարաբերությունները:

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությունը պաշտոնական նամակով դիմել է Եվրոպայի հեռարձակողների միությանը, որն արդեն սկսել է քննել մրցույթի ընթացքում Հայաստանի օգտին քվեարկած անձանց հարցաքննման փաստը: Այս մասին տեղեկացրել է Հանրային հեռուստառադիոընկերության տնօրենի հատուկ նախագծերի խորհրդական Դիանա Մնացականյանը: Միությունում Մնացականյանին վստահեցրել են, որ անպայման կտեղեկացնեն քննության արդյունքների մասին ոչ միայն նրան, այլև Միության բոլոր 42 անդամ-երկրներին:

Մնացականյանն ասել է, որ քննության պատճառ է դարձել այն փաստը, որ Ադրբեջանի հեռախոսային օպերատորները երկրի ԱԱԾ-ին էին տրամադրել Հայաստանի օգտին քվեարկած բաժանորդների հեռախոսահամարները, և այդ բաժանորդները հարցաքննման էին հրավիրվել ԱԱԾ: Նրա խոսքերով, օպերատորներն իրավունք չունեին հրապարակել բաժանորդների հեռախոսահամարները, եթե նրանց նկատմամբ քրեական գործ հարուցված չէ:

Մնացականյանը կարծում է, որ նման կերպով մրցույթի տարբեր մասնակից-երկրները հայտնվում են անհավասար պայմաններում և կասկածի տակ է դրվում՝ արդյո՞ք Հայաստանը չի կորցնի իր մասնակիցների օգտին տրված ձայները հետագա եվրատեսիլների ընթացքում:

«Հայաստանում Ադրբեջանի օգտին քվեարկել է 1024 մարդ, և նրանցից ոչ ոք չի հրավիրվել ՀՀ ԱԱԾ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը չի հետաքրքրում, թե ով է քվեարկել Ադրբեջանի օգտին, քանի որ Եվրատեսիլը երգի մրցույթ է», - ասել է նա:

Հայաստանը ներկայացնող Ինգա և Անուշ Արշակյանները Jan-Jan երգով Մոսկվայում անցկացված «Եվրատեսիլ-2009» մրցույթի արդյունքներով զբաղեցրեցին 10-րդ տեղը:

Հայաստանը մրցույթին մասնակցում է չորրորդ անգամ։ 2008 թ.-ին երգչուհի Սիրուշոն Եվրատեսիլ-2008-ում զբաղեցրեց չորրորդ տեղը։ Սիրուշոն գերազանցեց Հայաստանի նախորդ ներկայացուցիչներ Անդրեի (2006) և Հայկոյի (2007) արդյունքները, ովքեր նախորդ մրցույթներում զբաղեցրել էին ութերորդ տեղը։

«Եվրատեսիլ-2009» մրցույթի հաղթող ճանաչվեց նորվեգացի երգիչ Ալեքսանդր Ռիբակը, ով ներկայացնում էր Fairytale երգը: Երկրորդ տեղը զբաղեցրեց Իսլանդիան ներկայացնող երգչուհի Իոհաննան, երրորդ տեղը՝ Ադրբեջանը ներկայացնող դուետ Այսելն ու Արաշը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։