486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
«Տղամարդիկ և կանայք։ Չհորինված պատմություններ» գրքի շնորհանդեսն անցկացվեց Երևանում
18:05
19 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Տղամարդիկ և կանայք։ Չհորինված պատմություններ» գրքի շնորհանդեսն անցկացվեց չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Գիրքը հրապարակված է «Չհորինված պատմություններ» նախագծի շրջանակներում։ Այս շարքի առաջին երկու գրքերը «Չհորինված պատմություններ» և «Հարավային Կովկասի կանանց ձայները։ Չհորինված պատմություններ» խորագրերով հրապարակվել են համապատասխանաբար 2006 և 2008 թվականներին։

«Լրագրողները խոսել են մարդկանց հետ, ովքեր պարզապես նրանց պատմել են հետաքրքիր սյուժեներ, կյանքից վերցրած պատմություններ, որոնք, ինչպես օրագրում, կամենում ես հիշատակել և հիշել մի քանի տարի անց»,- լրագրողներին հայտնեց նախագծի տնօրեն Թամարա Բալավաձեն՝ մեկնաբանելով գրքի բովանդակությունը։

Նա հավելեց, որ բոլոր երեք գրքերը «Հարավային Կովկասի ձայնային օրագրեր» ռադիոնախագծի շարունակությունն են, որն անցկացվել է 2002-ից 2006 թվականները տարածաշրջանի քսան ռադիոկայանների լրագրողների մասնակցությամբ, և այս ժամանակահատվածի ընթացքում հավաքվել է ավելի քան 1800 բանավոր պատմություն։

Բալավաձեն հայտնեց, որ երրորդ գրքում ընդգրկվել է 300 պատմություն, ինչպես նաև ներդիր սկավառակ գրքում զետեղված 12 ձայնային օրագրերով։

Բալավաձեն նշեց, որ այս գիրքը ծրագրելիս հեղինակները ցանկացել են անցկացնել վերլուծություն՝ զուգահեռաբար ներկայացնելով տղամարդկանց և կանանց պատմություններ՝ տեսնելու համար, թե ինչպիսի՞ հայացք ունեն նրանք սիրո, ընտանիքի, ընկերության, ընդհանրապես կյանքի նկատմամբ, և տարբերվում է այն, արդյո՞ք, նրանց մոտ։ «Մեզ մոտ ոչինչ չստացվեց։ Իրականում որևէ գենդերային տարբերություններ չկան, կա պարզապես մարդկային հայացք, մարդկային պատմություն։ Անհնար էր որևէ սահման անցկացնել»,- նշեց նա։

Ղարաբաղի մասի համակարգող Կարինե Օհանյանն իր հերթին ընդգծեց, որ նախագծին մասնակցող լրագրողները որևէ ճնշում չեն գործադրել պատմությունների հեղինակների վրա:

«Մարդիկ իրենք էին որոշում, թե ինչ պատմել, ինչն է, իրենց կարծիքով, ամենահետաքրքիրը»,- նկատեց նա։

Հայաստանի մասի համակարգող Ալեքսեյ Մանվելյանը նշեց, որ այդ նախագիծը «ժողովրդական դիվանագիտության փոքրիկ կտորն է», որը թույլ է տալիս տարածաշրջանի՝ միջէթնիկական հակամարտություններ կիսող բնակիչներին հասկանալու, որ հակառակ կողմում իրենց նման մարդիկ են ապրում։

Բալավաձեն հավելեց, որ ձայնային օրագրերի ընտրության ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել դրանց հանդուրժողականությանը։

Նա նշեց նաև, որ այս նախագիծը սկսվել է որպես խաղաղարար, որպես վրաց-աբխազական նախագիծ, սակայն դրա հաջողությունն այնքան մեծ է եղել, որ երկու տարի անց նախագծին են միացել Հարավային Կովկասի ինչպես ճանաչված, այնպես էլ չճանաչված բոլոր տարածաշրջանների ներկայացուցիչները։

«Ձայնային օրագրերը Հարավային Կովկասում» նախագիծն իրականացվել է բրիտանական «Հաշտեցման ռեսուրսներ» ոչ կառավարական կազմակերպության օժանդակությամբ, նախագծին մասնակցել են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Լեռնային Ղարաբաղը, Աբխազիան և Հարավային Օսեթիան։

«Ձայնային օրագիրը» 90-ականների սկզբում բրիտանական ВВС հեռուստաընկերությունում ծնված ինքնատիպ ժանր է։ Դրա նպատակը եթերում հազվադեպ հնչող մարդկանց՝ փախստականներին, հաշմանդամներին, տարբեր փոքրամասնություններին, թոշակառուներին արտահայտվելու հնարավորություն տալն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը: