486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Իտալիան պատրաստ է աջակցել Հայաստանին երկու խոշոր տրանսպորտային նախագծերի իրականացման գործում
13:13
19 Օգոստոսի 2009

Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ կանի հնարավոր ամեն ինչ՝ Հայաստանում երկու խոշոր տրանսպորտային նախագծերի՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու և երկաթգծի կառուցման գործում աջակցություն ցուցաբերելու համար:

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը, դիվանագետը նշել է, որ Իտալիայում կան երկաթուղու և ճանապարհների շինարարության ոլորտում մասնագիտացված հայտնի ընկերություններ, որոնք կարող են իրենց մասնակցությունն ունենալ նշված նախագծերի իրականացմանը:

Սկապինին այդ կապակցության նշել է, որ տրանսպորտային համակարգի զարգացումը կխթանի երկրի ընդհանուր զարգացմանը:

Նախարարն իր հերթին, ներկայացնելով դեսպանին այդ երկու նախագծերը, նշել է, որ վերջերս ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն կզբաղվի «Հյուսիս-Հարավ» երկաթուղու կառուցմանն առնչվող բոլոր հարցերով:

Դեսպանը հետաքրքրվել է նաև Հայաստանի հեռուստատեսության թվայնացման գործընթացով: Սկապինիի խոսքերով, քանի որ Իտալիան վերջերս է ամբողջությամբ անցել թվայնացման, ուստի այդ փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար:

Հայաստանի և Վրաստանի միջև «Հյուսիս-Հարավ» ավտոմոբիլային միջանցքի կառուցման տեխնիկական ուսումնասիրությունների անցկացումը ներառված է Զարգացման ասիական բանկի 2009թ. ծրագրերի մեջ, և այդ նախագծի իրականացման համար բանկն արդեն պատրաստվում է 1 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ տրամադրել:

Իրան-Հայաստան երկաթուղին թույլ կտա Հայաստանին օգտվել էներգետիկ ռեսուրսներ և այլ ապրանքներ փոխադրելու այլընտրանքային ուղուց՝ ելք ունենալով դեպի արտաքին աշխարհ, մինչդեռ այժմ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունն իրականացվում է միայն Վրաստանի միջով։

Նախնական տվյալներով՝ Իրան-Հայաստան երկաթուղային հաղորդակցության կառուցման մեջ իրականացվող ներդրումները կկազմեն 2 միլիարդ դոլար: Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմամբ հետաքրքրված են Համաշխարհային բանկը, Զարգացման ասիական բանկը, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանն ու Ուկրաինան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։