486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
«Տագնապ» քանդակախումբը ծրագրվում է տեղակայել Հայոց ցեղասպանության զոհերի երևանյան հուշահամալիրի մոտակայքում
17:48
18 Օգոստոսի 2009

1915թ.-ի Հայոց Ցեղասպանության թեմայով «Տագնապ» քանդակախումբը ծրագրվում է 2010 թ.-ին տեղակայել Հայոց ցեղասպանության զոհերի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրին հարող տարածքում՝ նվիրելով այն դարասկզբի ողբերգության 95-ամյա տարելիցին, ասաց քանդակի հեղինակ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը:     

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ու Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ երեքշաբթի այցելեց քանդակագործի արվեստանոց քանդակախումբը տեսնելու նպատակով, որի աշխատանքները սկսվել են 2005թ.-ին ու գրեթե ավարտված են:

«Քանդակախումբը «Տագնապ» անվանումն  է կրում և պատկերում է Արևմտյան Հայաստանի մտավորականության ներկայացուցիչներին, ովքեր 1915 թ.-ին Հայոց Ցեղասպանության զոհ դարձան»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Թոքմաջյանը:

Նա ասաց, որ քանդակում պատկերված է այն, թե ինչպես է դրանում ներկայացված մարդկանցից յուրաքանչյուրն ընկալում սկսված Ցեղասպանության մասին լուրը՝ հավելելով, որ քանդակախմբում 12 կերպար պատկերում են, մասնավորապես, գրողներ Գրիգոր Զոհրաբին, Սիամանթոյին, Դանիել Վարուժանին, Ռուբեն Սևակին, Ռուբեն Զարդարյանին, Թլկատենցուն /արևմտահայ գրող Հովհաննես Հարությունյանի գրական կեղծանունը/, ինչպես նաև կոմպոզիտոր Կոմիտասին ու հայտնի գրականագետ Տիրան Չրաքյանին:

«Կան նաև երեք խորհրդանշական կերպարներ. երեխան, ով իր աչքերով է տեսել տեղի ունեցածը, Սիամանթոյի սգացող մայրը, ինչպես նաև ծաղկեպսակ դնող ծնկաչոք մարդու կերպարը, որը խորհրդանշում է հայ ժողովրդի՝ Ցեղասպանության ժամանակ զոհված ականավոր գործիչների հիշատակին հարգանքի տուրք մատուցող ներկա ու ապագա սերունդները»,- պարզաբանեց նա:   

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը քանդակախումբը դիտելուց ու նրա հեղինակի հետ զրուցելուց հետո նշեց փորձագիտական կարծիքի անհրաժեշտությունն ու ասաց, որ այդ հարցերով կզբաղվի մայրաքաղաքի քաղաքապետարանը:

«Գեղարվեստական խորհրդի մասնագետները պետք է եզրակացություն տան, որից հետո քաղաքապետարանն իր ընթացակարգերի շրջանակներում համապատասխան տեղեկատվություն կհրապարակի»,- ասաց նա:

Պատասխանելով լրագրողներին այն հարցին, թե քանդակախումբը դուր եկավ արդյոք իրեն, վարչապետն ասաց, որ այն, ինչ ինքն ավելի վաղ տեսել էր լուսանկարներում իրեն շատ էր դուր եկել, «սակայն հիմա իմ տպավորությունն այլ է»:  

«Թե ինչպիսին կլինի վերջնական տարբերակը, հիմա դժվար է ասել, քանի որ վերջնական արդյունքում քանդակախմբի ընդհանուր տեսքը լիովին կփոխվի՝ պատվանդանի կերպարները կտեղակայվեն մի քանի հարկով»,- ասաց Սարգսյանը՝ կոչ անելով լրագրողներին զինվել համբերությամբ ու սպասել փորձագետների եզրակացությանը:  

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։