482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Վերջին վեց ամսում ՀԿԵՈՒ-ում ութ դժբախտ պատահար է գրանցվել
17:18
18 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Վերջին վեց ամսում ՀԿԵՈՒ-ում ութ դժբախտ պատահար է գրանցվել, հայտնում է ՀԿԵՈՒ մամուլի ծառայությունը:

«Համաձայն «ՀԿԵՈՒ» ՓԲԸ Աշխատանքի պաշտպանության ծառայության օպերատիվ տվյալների` դժբախտ պատահարները վերջին ժամանակներում հաճախակի են դարձել: Այդպես, օգոստոսի 14-ից 17-ը արձանագրվել է 3 մահացու դժբախտ պատահար: Վերջինները տեղի են ունեցել Մասիս, Նորագավիթ և Իջևան երկաթուղային վազուրդներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երկաթուղում ոչ արտադրական տրավմատիզմի դեպքերի հաճախականացման պատճառով «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն կոչ է անում հետիոտներին պահպանել գնացքների երթևեկության գոտում գտնվելու անվտանգության կանոնները:
 
Ընկերությունում մասնավորապես հիշեցրեցին, որ հետիոտները պետք է հատեն երկաթուղային գծերը միայն սահմանված տեղերում` օգտվելով հետիոտնի կամուրջներով, թունելներով և գծանցներով, այն կայարաններում, որտեղ չկան կամուրջներ և թունելներ, հարկավոր է երկաթուղային գծերն անցնել տախտակումներով, ինչպես նաև այն տեղերում, որտեղ տեղադրված են «Գծերի անցում» ցուցանակները:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հետիոտնի տախտակումով անցնելուց առաջ, հարկավոր է համոզվել, որ բացակայում են շարժվող գնացքը, լոկոմոտիվը կամ վագոնները:

«Մոտենալով երկաթուղային գծանցին` հարկավոր է ուշադիր հետևել լուսային և ձայնային ազդանշաններին, ինչպես նաև ուղեփակոցի դիրքին: Գծերը կարելի է հատել միայն բաց ուղեփակոցի դեպքում, իսկ նրա բացակայության դեպքում նախքան գծերը հատելը հարկավոր է համոզվել, որ շարժակազմ չի մոտենում գծանցին »,- հիշեցրեցին ընկերությունում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ շարժվող շարժակազմը բաց թողնելու համար հարկավոր է անցնել անվտանգ տեղ (ճամփեզրին, եզրային ռելսից 2 մետրից ավել հեռավորության վրա), երբ մինչև մոտեցող գնացքը մնում է առնվազն 400 մետր:

«Արգելվում է անցնել վագոնների տակով, արգելվում է կանգնել և նստել ռելսերի և կոճերի վրա, արգելվում է բարձրանալ վագոնների տանիքներին էլեկտրիֆիկացված էլեկտրահաղորդման երկաթուղային գծերով: Կտրված կամ հողի, ծառերի, թփուտների, կոճերի կամ երկաթուղային լիրաթմբի վրա ընկած ցանկացած հպակային ցանցի լարերը հարկավոր է համարել լարման տակ գտնվող»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայությունից նշեցին, որ հողի վրա ընկած կտրված լարերից 8 մետրից պակաս հեռավորության վրա գտնվող մարդը պետք է դուրս գա վտանգավոր գոտուց թաթի երկարությունը չգերազանցող փոքր քայլերով:

««ՀԿԵՈւ» ՓԲԸ-ն հիշեցնում է, որ երկաթուղային տրանսպորտը հանդիսանում է բարձր վտանգի աղբյուր և կոչ է անում քաղաքացիներին պաշտպանել միմյանց դժբախտ պատահարներից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն կառավարման է հանձնվել «ՀԿԵ» ՓԲԸ` համաձայն Կոնցեսիոն պայմանագրի, որը կնքվել է 2008 թ. փետրվարի 13-ին: Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է  30 տարի` 10 տարի հետաձգման իրավունքով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: