482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
«Արի տուն» ծրագրի շրջանակներում երիտասարդ սփյուռքահայերը այցելեցին Մայր Աթոռ
16:44
18 Օգոստոսի 2009

Օգոստոսի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի հերթական փուլի 60 սփյուռքահայ երիտասարդներ` Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածին, ուր հանդիպեցին Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանի հետ, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։  

Իր խոսքում հոգեշնորհ Հայր Սուրբը բարիգալստյան մաղթանքից հետո անդրադարձավ հայապահպանության խնդրին` վերջինի համատեքստում կարևորելով Հայրենիքի հետ կապը, հավատարմությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, հայոց լեզվի իմացությունը և երիտասարդների ունեցած դերակատարությունն այդ գործում:

Հանդիպումից հետո երիտասարդներն այցելեցին նաև Մայր Աթոռի թանգարաններ։

Համաձայն կառավարության կողմից հաստատված ծրագրի, 2009 թվականին «Արի տուն» ծրագրի իրականացմանը պետբյուջեից տրամադրվել է ավելի քան 68 հազար ԱՄՆ դոլար (25 մլն դրամ)։ 

«Արի տուն» ծրագիրը նախատեսում է տարբեր երկրներում երիտասարդական խմբերի ստեղծում, որոնց մասնակիցները կարող են գալ Հայաստան և բնակվել հայկական ընտանիքներում։

Ծրագրին կարող են մասնակցել սփյուռքահայության 14-25 տարեկան ներկայացուցիչներ։ Ծրագիրն ուղղված է երիտասարդության այցելությունների աշխուժացմանը դեպի Հայաստան, որտեղ նրանք կապրեն հայկական ընտանիքներում, կկարողանան գտնել իրենց ընկերներին և հարազատներին, ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին, ավանդույթներին և կենցաղին։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։