481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմությունը հայտարարում է ուրբաթօրյա երթերի և ակցիաների վերսկսման մասին
13:10
14 Օգոստոսի 2009

Հայ ազգային կոնգրեսը՝ հայկական ընդդիմության արմատական թևը, որը գլխավորում է հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, հայտարարել է ուրբաթօրյա երթերի և ակցիաների վերսկսման մասին։

Ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած ՀԱԿ հաղորդագրությունում ասվում է, որ առայժմ Նիկոլ Փաշինյանը (ընդդիմադիր թերթի խմբագիր) անազատության մեջ է, և նրա կողմնակիցներն անում են ամեն ինչ, «որպեսզի նրա ձայնը հասանելի լինի յուրաքանչյուր քաղաքացու, որպեսզի յուրաքանչյուրը զգա նրա ներկայությունն ու էներգիան»։

«Հայկական ժամանակ» հայկական ընդդիմադիր թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին մեղադրանք է ներկայացված Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով։

Նա մեղադրվում է 316 հոդվածի առաջին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության կիրառում) և 225 հոդվածի առաջին մասով (զանգվածային անկարգություններ) նախատեսված հանցանքներ կատարելու մեջ։
 
Ընդդիմադիր թերթի խմբագրին վերագրվում է կյանքի համար անվտանգ բռնության կիրառում ոստիկանության աշխատակցի նկատմամբ 2007 թվականի հոկտեմբերի 23-ին և մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգությունների կազմակերպում Երևանում 2008 թվականի մարտի 1-2-ին։

Մայրաքաղաքում զանգվածային անկարգությունների համար հետախուզման մեջ գտնվող Փաշինյանը դուրս է եկել ընդհատակից և հուլիսի 1-ին հանձնվել իրավապահ մարմիններին։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։

Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: