486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Օդի ջերմաստիճանը Հայաստանում 1935-2007 թվականներին բարձրացել է միջինը 0,6 աստիճանով
16:15
13 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Օդի ջերմաստիճանը Հայաստանում 1935-2007 թվականներին բարձրացել է միջինը 0,6 աստիճանով ըստ Ցելսիուսի, իսկ Երևանում՝ 0,85 աստիճանով, ասաց Հայհիդրոմետ ծառայության փոխտնօրեն Համլետ Մելքոնյանը։

«Ջերմաստիճանի փոփոխության գնահատականներն անցկացվում են Հայաստանում համաշխարհային առաջատար ինստիտուտների օժանդակությամբ, մենք ունենք տվյալների բազա, իսկ նրանք՝ առաջատար տեխնոլոգիաներ և մոդելներ, որոնք մենք կիրառում ենք մեր երկրում»,- ասաց նա հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։

Նշելով, որ կլիմայի գլոբալ փոփոխությունը համաշխարհային մասշտաբով՝ սկսած անցյալ դարի 60-ական թվականներից, պայմանավորված է մարդու արդյունաբերական գործունեությամբ և կլիմայի վրա անտրոպոգեն ազդեցությամբ, Մելքոնյանն ասաց, որ այդ փոփոխությունները կապված են ջերմոցային գազերի արտանետումների հետ, ինչը ջերմոցային էֆեկտ է ստեղծում մթնոլորտի մերձերկրյա շերտերում։

Նա պարզաբանեց, որ կլիմայի և ջերմաստիճանի այդ փոփոխությունները ֆիքսվում են մետեորոլոգիական բազմաթիվ կայանների կողմից, որոնց արդյունքների համապատասխան՝ 1860 թվականից սկսած ժամանակահատվածում Երկրի ջերմաստիճանը միջին հաշվով աճել է 0,6 աստիճանով։

«Ջերմաստիճանի այս, առաջին հայացքից չնչին փոփոխությունն իր հետ բավականին զգալի հետևանքներ է բերում, որոնք վերջին ժամանակներս լուրջ քննարկումների առարկա են դարձել, այդ թվում՝ պարբերաբար գումարվող կլիմայական համաժողովների շրջանակներում»,- ասաց նա՝ հավելելով, որ ՄԱԿ-ը 1995 թվականին հաստատել է կլիմայի փոփոխության շրջանակային հայեցակարգ, որն այլ երկրների թվում վավերացրել է նաև Հայաստանը։ 

Փոխտնօրենի խոսքերով՝ Հայհիդրոմետ ծառայությունը մշտական կապի մեջ է Հայաստանի բոլոր պետական կառույցների հետ և կլիմայական փոփոխությունների կանխատեսումների միջոցով փորձում է օժանդակություն ցուցաբերել իշխանություններին համապատասխան որոշումների ընդունման հարցում։

«Կլիմայի փոփոխություններն ազդում են տնտեսության ամենատարբեր բնագավառների, այդ թվում՝ ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության, էներգետիկայի վրա»,- ասաց Մելքոնյանը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։