487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ամառվա վերջն առավելապես առանց տեղումների կլինի, ջերմաստիճանն էլ կլինի նորմայի սահմաններում. Հայպետհիդրոմետ
14:32
13 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ամառվա վերջն առավելապես առանց տեղումների կլինի, ջերմաստիճանն էլ կլինի նորմայի սահմաններում, ասաց «Հայպետհիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

«Հայաստանում, բացառությամբ հյուսիսային շրջանների, առավելապես առանց տեղումների պարզ եղանակ կպահպանվի մինչև օգոստոսի 19-ը: Օգոստոսի 20-23-ին հանրապետությունում, ըստ ամենայնի, տեղումներ կլինեն, և ջերմաստիճանի իջեցում կգրանցվի, իսկ օգոստոսի վերջը կանխատեսվում է առանց տեղումների, օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում՝ միջինը 32 աստիճան տաքություն»,- հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց նա:

Օգոստոսի 9-12-ն ընկած հատվածում Հայաստանում նկատվում էր ջերմաստիճանի իջեցում միջինը 4-7 աստիճանով և գրեթե համատեղ տեղումներ, ինչը պայմանավորվում էր հյուսիս-արևմուտքից առավել սառը օդային զանգվածների ներխուժմամբ հանրապետության տարածք:

Պետրոսյանը նշեց, որ օգոստոսի վերջում Հայաստանի հարթավայրային շրջաններում սպասվում է 30-32 աստիճան տաքություն, իսկ լեռնային շրջաններում՝ 25-26 աստիճան:

Կենտրոնի պետը հայտնեց նաև, որ այսօրվա դրությամբ Սևանա լճի ջրի ջերմաստիճանը հասել է 19-20 աստիճանի: 

«Սևանի ջրի ջերմաստիճանն առավելագույն ցուցանիշների կհասնի օգոստոսի 15-17-ին, երբ գրանցվի 24-25 աստիճան տաքություն»,- ասաց նա՝ չբացառելով երեկոյան ժամերին տեղումների հավանականությունը:  
 
Պետրոսյանն ընդգծեց, որ Հայպետհիդրոմետի բոլոր կանխատեսումները նախնական են և լրացուցիչ հստակեցման կարիք ունեն: -0-
 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: