477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը մարզային թերթերի խմբագրերի հետ քննարկել է տեղական մամուլի խնդիրները
19:10
12 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չորեքշաբթի հանդիպել է մարզային և քաղաքային թերթերի խմբագրերի հետ, հայտնում է երկրի կառավարության մամուլի ծառայությունը:

«Հանդիպման ընթացքում մարզային և քաղաքային տպագիր լրատվամիջոցների խմբագիրները ՀՀ վարչապետին են ներկայացրել իրենց աշխատանքային մտահոգությունները: Առանձնակի ուշադրության են արժանացել մարզային մամուլին հատկացվող ամենամյա  սուբսիդիաների արդյունավետ օգտագործման, տպագրական  բազայի  ստեղծման, բաժանորդագրության կազմակերպման, տարածքային  կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից  լրատվամիջոցներին համակողմանի օժանդակության  խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հարցադրումներ են  եղել մարզերի  սոցիալ-տնտեսական  վիճակի  բարելավմանը միտված կառավարության ծրագրերի վերաբերյալ: Առաջարկություն է եղել նաև, որ  Հանրային հեռուստառադիոընկերությունը և պաշտոնական մամուլն ավելի շատ  տեղ հատկացնեն մարզային լուրերին:

ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ  է բարձրացնել տեղական մամուլի հեղինակությունը, ինչպես նաև արձագանքել  բնակիչներին հուզող և մտահոգող  հարցերին: ՀՀ կառավարությունը տեղական  մամուլի աշխատանքի  արդյունավետության  բարձրացումը դիտարկում է ՀՀ տարածքային համաչափ զարգացման ծրագրի համատեքստում:

Միության նախագահ Աստղիկ Գևորգյանը շնորհակալություն է  հայտնել ՀՀ  վարչապետին` կարևորելով գործադիր իշխանության ղեկավարի և տեղական  մամուլի ներկայացուցիչների հանդիպումը: Նա մատնանշել  է վերջինների  գործունեությունը ակտիվացնելու անհրաժեշտությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: