486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանյան ՋԷԿ-ի համար ԱՆ-225 ինքնաթիռով գազատուրբինային գեներատոր է Հայաստան բերվել
17:03
12 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի Երևանի «Զվարթնոց» օդանավակայան է բերվել գազատուրբինային գեներատոր երևանյան ՋԷԿ-ում կոմբինատիվ ցիկլի նոր ժամանակակից շոգեգազային էներգաբլոկի շինարարության ծրագրի շրջանակներում, հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության ու հասարակայանության հետ կապերի բաժնի պետ Շաքե Առաքելյանը: 

«Գեներատորն առաքվել է Գերմանիայից ԱՆ-225 տեսակի ինքնաթիռով, որը միակն է իր ձևի մեջ: Գազատուրբինային գեներատորի քաշը 198 տոննա է, ինչը համարվում է վերջնակետային բեռ տվյալ տեսակի ինքնաթիռի համար»,- չորեքշաբթի Առաքելյանն ասաց «Նովոստի-Արմենիա» գործակալությանը՝ հավելելով, որ ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում իջել է տեղական ժամանակով 9.05-ին:   

Նրա խոսքերով, գեներատորի առաքումը Երևան կապահովի շոգեգազային էներգաբլոկի շինարարության անցկացումը ժամանակացույցի համաձայն:

«Ենթադրվում էր, որ Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկը շահագործման կհանձնվի մինչև 2010 թ.-ի ապրիլի 30-ը, և գեներատորի ժամանումը Երևան վստահություն է ներշնչում, որ շինարարությունը կավարտվի ծրագրված ժամկետում»,- պարզաբանեց նա:  

Ընդ որում բաժնի պետը հայտնեց նաև, որ օգոստոսի 14-ին կամ 15-ին ԱՆ-225 ինքնաթիռը ևս մեկ չվերթ կկատարի Երևան, որով հայկական մայրաքաղաք կբերվի գազատուրբինային տրանսֆորմատոր:

«Այդպիսով կավարտվի երևանյան ՋԷԿ-ում կոմբինատիվ ցիկլի շոգեգազային էներգաբլոկի համար գերծանր բեռների փոխադրումը»,- ասաց նա: Առաքելյանը նշեց, որ, ըստ ամենայնի, բեռն արդեն հասցվել է շինհրապարակ:

Երևանի ՋԷԿ-ը նախագծվել ու կառուցվել է 1963-67 թթ.-ին: Կայանի անվանական հզորությունը 550 ՄՎտ է կազմում: Այսօր գործում է ՋԷԿ-ի 7 ագրեգատից միայն մեկը՝ 50 ՄՎտ հզորությամբ: 

Տվյալ պահին երևանյան ՋԷԿ-ում կոմբինատիվ ցիկլի նոր ժամանակակից շոգեգազային էներգաբլոկի շինարարության աշխատանքներ են տարվում, որը ծրագրվում է կոմերցիոն շահագործման հանձնել 2010 թ.-ի ապրիլի վերջին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։