486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը 13,2 հազար տոննա ծիրան է արտահանել
12:20
12 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը 13,2 հազար տոննա ծիրան է արտահանել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:

«Արտահանման ծավալներն, իսկապես, մեզ ուրախացնում են: Դա աննախադեպ ցուցանիշ է, և եթե լուծվի «Վերին Լարս» անցակետի խնդիրը, ապա համոզված եմ, որ արտահանման ծավալներն ավելի մեծ կլինեին», - ասաց նա:

Գալստյանը տեղեկացրեց, որ օպերատիվ տվյալների համաձայն` ծիրանի համախառն բերքը կազմում է 82-83 հազար տոննա` նախորդ տարվա 80 հազար տոննայի համեմատ, որից տարեվերջին իրականացրած արտահանումը կազմել է 1600 տոննա:

Հիմնականում ծիրանն արտահանվում է Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, Բելառուս, ԱՄՆ: Հայկական ծիրանն արտահանվում է նաև եվրոպական շուկաներ, օրինակ` Բելգիա:

«Այսօր բարձր տարածքներում ծառերի վրա դեռ կարելի է տեսնել այդ հյութալի պտուղը և նվազագույնը 15 օր այն կլինի շուկայում», - ասաց նա:

Միաժամանակ փոխնախարարը նշեց, որ նախորդ տարվա համեմատ ծիրանի գնման ծավալները նվազել են:

«Նախորդ տարի գնվել էր 6 746 տոննա, այս տարի` 3600 տոննա ծիրան: Նախորդ տարվա գնումների և այս տարվա ծավալների միջև տարբերությունը կազմում է երեք հազար տոննա, սակայն 2009 թ.-ի արտահանման ծավալների ավելացումն ու գնումների ծավալների փաստացի կրճատումը տեղի է ունեցել արտահանման ավելացման հաշվին, իսկ ծիրանի նկատմամբ ներքին պահանջարկը պահպանվել է», - պարզաբանեց նա:

Միաժամանակ Գալստյանը նշեց, որ ոչ բոլոր գնորդներն են վճարել ծիրանի մատակարարման համար: Ծիրանի միջին գինը կազմում է 1 կգ-ի դիմաց 45-50 դրամ  (0,14 ցենտ):-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: