486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի գլխավոր դատախազը պահանջում է նախաքննություններն իրականացնել սեղմ ժամկետներում
10:49
12 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեքշաբթի տեղի ունեցած դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում կոչ արեց իրավապահ մարմիններին նախաքննություններն իրականացնել սեղմ ժամկետներում, տեղեկացնում է գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը։  

Մասնավորապես, Աղվան Հովսեփյանը ցուցում տվեց օրենքով սահմանված նախաքննության 2 ամիս ժամկետը երկարացնել միայն բացառիկ դեպքերում և մնացած դեպքերով նախաքննությունը կատարել հնարավորինս սեղմ ժամկետում։

Գլխավոր դատախազի խոսքերով՝ անհրաժեշտ է մոտեցնել հանցագործության կատարման և օրինական ուժի մեջ մտած դատավճռի միջև ընկած ժամանակահատվածը: 

«Կալանավայրում գտնվող քաղաքացու համար ամեն մի օրը ճակատագրի սպասման օր է, իսկ զեզ համար այն սովորական աշխատանքային օր է»,- դիմելով դատախազներին՝ շեշտեց Աղվան Հովսեփյանը:

Աղվան Հովսեփյանը նշեց նաև, որ նախաքննության արագ կատարումը թույլ կտա նաև հանրությանը իրազեկ լինել ոչ միայն հանցագործության կատարման, այլ նաև այդ հանցագործության բացահայտման և կատարողներին պատժի ենթարկելու մասին: 

«Այլապես ստացվում է, որ հանրության մեջ մշտապես տպավորվում է միայն հանցագործության կատարման դեպքը։ Հետո նախաքննությունը այնքան է ձգվում, որ մարդիկ մոռանում կամ այլևս չեն հետաքրքրվում այդ հանցագործության հետագա ընթացքի վերաբերյալ իրավապահների կատարած աշխատանքներով»,- շեշտեց գլխավոր դատախազը։

Ըստ նրա՝ մարդիկ հիշում են, որ կատարվեց հանցագործություն, բայց դրա բացահայտման և դատապարտման մասին հետաքրքրվածությունը կորում է։

Գլխավոր դատախազը ցուցում տվեց նաև աշխատանքներ տանել հանցագործությունները ծնող պայմանների ու պատճառների ուսումնասիրման և դրանց կանխարգելման ուղղությամբ:

Կոլեգիայի նիստում քննարկվեցին նաև Հայաստանի դատախազության գործունեության արդյունքները 2009 թվականի ընթացքում։ Աշխատանքի ուղղություններին համապատասխան զեկույցներով հանդես եկան հանրապետության գլխավոր դատախազի տեղակալներ Մնացական Սարգսյանը, Արմեն Դանիելյանը, Արամ Թամազյանը, Հայաստանի զինվորական դատախազը և գլխավոր դատախազի տեղեկալ Արմեն Խաչատրյանը։

Կոլեգիայի նիստին հրավիրվել և մասնակցում էին ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ, գլխավոր քննչական վարչության, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների կոմիտեի  և ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչությունների ղեկավարները: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։