486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի գլխավոր դատախազն ընդհանուր առմամբ բավարարված է իրավապահ մարմինների աշխատանիքց՝ հանցագործությունների բացահայտման առումով
10:31
12 Օգոստոսի 2009

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, նախօրեին ելույթ ունենալով դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում, ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնեց իրավապահ մարմինների աշխատանիքց՝ հանցագործությունների բացահայտման առումով:

2009թ. առաջին կիսամյակում երկրում գրանցված հանցագործությունների թիվն աճել է 2851-ով կամ 71,3%-ով՝ կազմելով ՝ 6849 հանցագործություն՝ անցյալ տարվա առաջին կիսամյակի 3998-ի դեպքի դիմաց,  «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին դատախազության լրատվական ծառայությունից:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը անդրադառնալով հանցավորության դեպքերի առանձին տեսակների աճին, մասնավորապես նշեց, որ թմրամիջոցների իրացման, ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով գրանցված բարձր ցուցանիշը վկայում է իրավապահ մարմինների արդյունավետ աշխատանքի մասին, քանի որ վերը նշված հանցագործությունները լինելով լատենտային բնույթի` բացահայտման առումով մեծ դժվարություն են ներկայացնում:

«Իսկ արձանագրված աճը հենց վկայում է, որ այդ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ զգալի աշխատանքներ են տարվել և դրական ցուցանիշներ գրանցել:  «Իսկ եթե այդ հանցագործությունների գրանցման և բացահայտման ցուցանիշը ցածր լիներ,  դա կվկայեր իրավապահ մարմինների վատ աշխատանքի, այլ ոչ թե այդ հանցագործություններով կատարված  դեպքերի նվազման արդյունք», ասաց Հովսեփյանը:

Միաժամանակ Հովսեփյանը նշեց, թե հեռու է այն մտքից, թե օրինակ թմրամիջոցների իրացման դեպքերով բոլոր հանցագործություններն են բացահայտվել:

  Գլխավոր դատախազը ցուցում տվեց դատավարական հսկողություն իրականացնող դատախազներին չհաստատել այն բոլոր մեղադրական եզրակացությունները, որտեղ թմրամիջոցների կամ զենք-զինամթերքի հայտնաբերման աղբյուրները կոնկրետ, առարկայական նշված չեն, այլ ձևակերպված են ընդհանրական և անորոշ ձևակերպումներով, թե դրանք գտել են այսինչ տեղից կամ ձեռք են բերվել քննությամբ չպարզված անձից:

«Այն տպավորությունն է ստացվում,- շեշտեց գլխավոր դատախազը,- որ հանրապետության տարածքի ամեն մի անկյունում թմրամիջոց կամ զենք-զինամթերք է դրված», ասաց գլխավոր դատախազը::
 

Գլխավոր դատախազը հանցագործությունների աճի հետ կապված  մտահոգություն հայտնեց ավազակային հարձակումների, կողոպուտների, և անչափահասների մասնակցությամբ կատարված հանցագործությունների դեպքերով:

Նա նաև նշեց, որ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցների արդյունքում ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվեց հանցագործությունների հաշվառման կարգ և ՀՀ ոստիկանապետի ցուցումով 2009 թ. հունվարից ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոնում սկսեցին հաշվառել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183 հոդվածով սահմանված այն հանցագործությունները, որոնց վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել էր   տուժողի բողոքի բացակայությամբ:

Գլխավոր դատախազի կարծիքով այժմ արձանագրված հանցավորության վիճակը առավելագույնս մոտեցված է վիճակագրական տվյալներին:

Կոլեգիայի նիստում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության դատախազության 2009 թվականի աշխատանքի  արդյունքները: Ըստ աշխատանքի ուղղությունների` զեկուցումներով հանդես եկան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Մնացական Սարգսյանը, Արմեն Դանիելյանը, Արամ Թամազյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Խաչատուրյանը:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։