478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ամերիկացի հանրաճանաչ կիթառահար Սթենլի Ջորդանը վարպետության դաս է անցկացրել հայ երաժիշտների համար
18:44
11 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկացի հանրաճանաչ ջազ երաժիշտ Սթենլի Ջորդանը Երևանում իր համերգի նախօրեին երեքշաբթի «Մալխաս» ջազ-ակումբում վարպետության դաս է անցկացրել, որին մասնակցել են շուրջ 20 երաժիշտներ:

Ջորդանը խոսել է կիթառ նվագելու իր հմտությունների և համերգներին պատրաստվելու համակարգի մասին: Նա կոչ է արել նրանց հատուկ ուշադրություն դարձնել երաժշտությամբ ջանասիրաբար զբաղվելուն, քանի որ «պարապմունքների ընթացքում դուք կարող եք անել այն, ինչը չեք կարող անել համերգի ժամանակ՝ ելնելով այն վախից, որ հանդիսատեսը կձանձրանա»:

Սթենլի Ջորդանի համերգը Երևանում կազմակերպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ Մշակույթի նախարարության և «Հայկական ջազ-70» կազմակերպության աջակցությամբ:

Սթենլի Ջորդանն ինքնատիպ ու տաղանդավոր ամերիկացի ջազ- և ֆյուժն- կիթառահար է: Դեռևս 1985 թվականից, երբ թողարկվեց նրա առաջին «Մոգական հպում» (Magic Touch) Գրեմի մրցանակի առաջադրված ոսկե սկավառակը, Ջորդանը դարձավ նորարարական ուժ պրոգրեսիվ գործիքային երաժշտության ասպարեզում:  «Հպումի» ու «մատնահարվածի» վարժ կատարողական տեխնիկայի միջոցով, որը հնարավորություն է տալիս միաժամանակ ռիթմ և մեղեդի արտաբերել, Ջորդանը վարպետորեն միահյուսում է դասականը, ջազն ու ռոքը` սփռելով անդորր ու ներդաշնակություն: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: