478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+20
Եղանակը Երևանում
Հայ
«Ոսկե ծիրան» անիվների վրա կինոփառատոնը կանցկացվի Ղարաբաղում և Ջավախքում
17:31
11 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Ոսկե ծիրան» անիվների վրա  կինոփառատոնը հյուրախաղերի կմեկնի Ղարաբաղի, Ջավախքի շրջաններով, Հայաստանի քաղաքներով և գյուղերով, երեքշաբթի լրագրողներին հայտնեց «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը։

«Այս տարի «Ոսկե ծիրան» անիվների վրա փառատոնը երկրորդ անգամ կանցկացվի Ջավախքում (օգոստոսի 12-16) և երրորդ անգամ ԼՂՀ-ում (օգոստոսի19-23), որտեղ կներկայացվեն «Ոսկե ծիրան» վեցերորդ միջազգային կինոփառատոնի լավագույն ֆիլմերը»,- ասաց Խաչատրյանը։

«Ոսկե ծիրան» վեցերորդ միջազգային կինոփառատոնն անցկացվեց Երևանում հուլիսի 12-19-ը։ «Ոսկե ծիրան» փառատոնի գլխավոր մրցանակը ստացավ վրացի ռեժիսոր Գեորգի Օվաշվիլին «Մյուս ափը» ֆիլմի համար։

Խաչատրյանի խոսքերով՝ «փառատոնն անիվների վրա» կայցելի նաև Հայաստանի մի քանի քաղաքներ և գյուղեր՝ Լոռի, Կապան, Օձուն, Ալավերդի։

Մամուլի ասուլիսին ներկա գտնվող ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ողջունելով փառատոնի անցկացումը, ընդգծեց նմանատիպ մշակութային միջոցառումների նշանակությունը մասնավորապես Ջավախքում, որտեղ մարդիկ ավելի շատ ունեն մշակութային, քան նյութական օժանդակության կարիք։

«Մշակույթը, տվյալ դեպքում, կինոարվեստը կարող է իսկապես կապող օղակ դառնալ Հայաստանի և Վրաստանի միջև»,- ասաց Մելքոնյանը։

Պատմաբանի կարծիքով՝ Ջավախքը կարող է բարեկամության կամուրջ դառնալ երկու ժողովուրդների միջև, ոչ թե անջրպետ։

«Փառատոնի ծրագիրը կազմվել է՝ նկատի առնելով հանդիսատեսի կարծիքն ու ցանկությունները»,- իր հերթին ասաց փառատոնի ծրագրերի տնօրեն, ռեժիսոր Արա Խանջյանը։

Նրա խոսքերով՝ նկատի ունենալով հայկական կինոյի նկատմամբ մեծ հետաքրքրությունը, ծրագրում ընդգրկվել են հիմնականում տարբեր սերունդների հայ ռեժիսորների ֆիլմերը։

«Հանդիսատեսի խնդրանքով, ինչպես նաև նկատի ունենալով այն, որ այս տարի նշվում է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» լեգենդար ֆիլմի 40-ամյակը՝ ֆիլմն առաջին անգամ կցուցադրվի Արցախում»,- ասաց Խանջյանը։

Փառատոնում կներկայացվեն «Ոսկե ծիրան» երևանյան վեցերորդ կինոփառատոնի մասնակից-ֆիլմերը։

Անիվների վրա փառատոնը կանցկացվի Հայաստանի մշակույթի նախարարության, ԼՂՀ  մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի գլխավոր հովանավորն է VivaCell MTS ընկերությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: