486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը օժանդակություն է խոստանում տաղանդավոր երիտասարդությանը որակյալ կրթություն ստանալու հարցում
15:52
11 Օգոստոսի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Լույս» կրթական հիմնադրամի կրթաթոշակառուների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ պետությունը կօժանդակի տաղանդավոր երիտասարդությանը բարձրորակ կրթություն ստանալու հարցում, տեղեկացրեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից: Զրույցին մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Լույս» հիմնադրամը ստեղծվել է 2008 թվականի ապրիլին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է: «Լույսի» նպատակն է ուսանողների ուսուցման ֆինանսավորումը օտարերկրյա առաջատար բուհերում:
   

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է ուսանողներին` աշխարհի առաջնակարգ բուհեր ընդունվելու, հետևաբար նաև «Լույս» հիմնադրամի ֆինանսական օժանդակությունը ստանալու կապակցությամբ:

Նշելով, որ տարիներ շարունակ այսպիսի հնարավորությունը շատ-շատ երիտասարդների համար երազանքի նման մի բան է եղել, Սերժ Սարգսյանն ասել է, որ այսօր այն իրականություն է դարձել, և պետությունը ոչ միայն հայտարարում է բարձրակարգ կրթություն ստանալու կարևորությունը, այլև փաստացիորեն ֆինանսավորում է այն:

«Դուք առաջիններն եք, ովքեր «Լույս» հիմնադրամի օժանդակությամբ ընդունվել են աշխարհի բարձրակարգ 25 ուսումնական հաստատություններից մեկը: Կարծում եմ, ձեր օրինակը ոգևորելու է շատ ու շատ երիտասարդների, և տարեցտարի աշխարհի առաջնակարգ բուհերում ավելի ու ավելի մեծ թվով հայեր են սովորելու»,- ասաց Հայաստանի նախագահը:

Նախագահը պետության հիմնական գործառույթներից մեկը համարել է իր քաղաքացիների համար բարձրակարգ գիտելիք, բարձր որակի կրթություն ստանալու պայմանների ստեղծումը:

Այդ նպատակին հասնելու համար նա առանձնացրել է երկու ուղղություն: «Մեկն այն է, ինչով զբաղվում է «Լույս» հիմնադրամի կրթական ծրագիրն` օժանդակելով շնորհաշատ երիտասարդներին, իսկ երկրորդը` մեր կրթական համակարգի բարեփոխումն է և այն միջազգային չափանիշներին համապատասխանեցնելը»,- ասաց նախագահը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հիմնադրամի գործունեությունը գնահատվելու է ոչ միայն արտերկրի լավագույն բուհերում սովորող երիտասարդների քանակով, այլև այդ նույն երիտասարդների մասնակցությամբ այսօր մեր հասարակության առջև ծառացած խնդիրների լուծմանը, որոնցից մեկն էլ հենց կրթական ոլորտի բարեփոխումներն են:

«Մեր բուհերը պարտավոր են տալ ժամանակակից կրթություն և լինել մրցունակ»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

Նրա խոսքերով` հայկական ազգային բնավորության գծերից մեկը գիտելիքի, կրթության մշտական ձգտումն է: «Ի վերջո պետք է հիշենք, որ Հայոց այբուբենի ստեղծումից հետո Մեսրոպ Մաշտոցի առաջին աշակերտներն ուղարկվեցին աշխարհի չորս ծայրերը` գիտելիք ստանալու և այն Հայաստան բերելու: Այսօր առանց չափազանցության պետք է ասեմ, որ նույն առաքելությունն են կատարում մեր բոլոր այն երիտասարդները, ովքեր ստանում են լավ կրթություն և վերադառնում են Հայաստանի Հանրապետություն»,- ասել է նախագահը:

Ըստ նրա` բոլորին հայտնի է, որ 21-րդ դարում ունենալ ցածր կրթական մակարդակ նշանակում է ունենալ ցածր կենսամակարդակ:

«Ես մշտապես ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահը պարտավոր է հանդիպել և սեղմել ձեռքն այն երիտասարդի, ով լավ գիտելիք ու կրթություն է ստանում, քանի որ այն ոչ միայն իր անձի համար է, այլ նաև ծառայում է մեր հասարակությանը»,- ընդգծել է նախագահը:

Կրթաթոշակառուներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել նախագահին, որ շատ երկրների նման` Հայաստանը ևս արդեն ունի ուսանողներին աջակցելու հիմնադրամային ծրագիր:

Նախագահն ասել է, որ «Լույս» հնարավորությունները գնալով մեծանալու են, և, բացի այդ, ակնկալվում է, որ այս նախաձեռնությունը օրինակ կծառայի, որպեսզի նմանատիպ այլ հիմնադրամներ ևս ստեղծվեն:

Ուսանողները հետաքրքրվել են, թե երկրի ղեկավարն ինչպիսին է տեսնում «Լույս» կրթաթոշակառուների ապագան: Նրանց դիտարկմամբ` լավ կրթություն ունենալու դեպքում էլ երաշխավորված չէ լավ աշխատանք կամ պաշտոն ստանալը:

Սերժ Սարգսյանն ասել է, որ ներկայում որակյալ կադրերի պակասը մեծ խնդիր է, ուստի լավ կրթված երիտասարդ կադրերի մեծ պահանջարկ կա: «Բայց պետք է նաև չմոռանանք, որ լավ կրթությունը պետք է նաև կիրառելի լինի, պետք է կարողանալ սովորածը կիրառել, պրակտիկա ունենալ: Պետությունը շահագրգիռ է կառավարման մարմիններում ընդգրկելու երիտասարդ որակյալ մասնագետների: Մենք լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում և ցանկանում ենք այդ գործընթացում կիրառել թե «Լույս»-ի կրթաթոշակառուների, թե տարբեր հիմնադրամների աջակցությամբ արտերկրում սովորող երիտասարդների և թե հայրենի բուհերի լավագույն ուսանողների գիտելիքներն ու փորձառությունը»,- նշել է երկրի ղեկավարը:

Սերժ Սարգսյանը ողջունել է կրթաթոշակառուների մտադրությունը` ուսմանը զուգահեռ ակտիվորեն հանդես գալ միջմշակութային շփումներում` ներկայացնելու Հայաստանն ու հայ ժողովրդին:

Նախագահն ասել է, որ արտերկրում ուսանելով` նրանք կամա թե ակամա ստանձնում են նաև Հայաստանի դեսպանների առաքելություն, քանի որ նրանցով են այնտեղի իրենց միջավայրում կարծիք կազմելու Հայաստանի ու հայերի մասին:

Երկրի ղեկավարը «Լույս»-ի կրթաթոշակառուներին հանձնել է վկայագրեր, հաջողություն մաղթել և վստահեցրել, որ նրանք իրենց թիկունքում մշտապես կզգանպետության աջակցությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: