482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+16
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու՝ կեղծ թղթադրամներ պատրաստելու կասկածանքով
11:29
11 Օգոստոսի 2009

ՀՀ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են մի երիտասարդ տղամարդու՝ կեղծ թղթադրամներ պատրաստելու կասկածանքով, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

 

«Օգոստոսի 6-ին ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման է ենթարկվել 24-ամյա Գոռ Մ.-ն, ով պատրաստվում էր իրացնել 1.000 և 5.000 դրամ անվանական արժողության (ընդհանուր գումարով՝ 28.000 դրամ) կեղծ թղթադրամներ», - ասվում է տեղեկատվության մեջ:

 

Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են, որ կեղծ թղթադրամները գունավոր տպիչով տպագրել է 30-ամյա Արթուր Ս.-ն և դրանք հանձնելով Գոռ Մ.-ին՝ պահանջել, որ իրացնի դրանք, ինչի դիմաց իրեն պետք է տար 10.000 դրամ:

 

«Արթուր Ս.-ն բերման է ենթարկվել բաժին, որտեղ պարզվել է, որ նա համանման եղանակով նախկինում 3 անգամ պատրաստել և Գոռ Մ.-ի միջոցով Երևանի գյուղմթերքների շուկաներում իրացրել է շուրջ 53.000 դրամ (շուրջ 142 դոլար)` 1.000 և 5.000 դրամ անվանական արժողության կեղծ թղթադրամներ», - ասվում է տեղեկատվության մեջ:

 

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, Արթուր Ս.-ի բնակարանում հայտնաբերվել է 18 հատ 1.000 և 4 հատ 5.000 դրամանոց կեղծ թղթադրամ, իսկ նրա քրոջ` Կարինե Ս.-ի տնից՝ «Canon» տեսակի գունավոր տպիչ, որով Արթուր Ս.-ն տպագրել է կեղծ թղթադրամները:

«Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչություն», - ասվում է տեղեկատվության մեջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։