484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթում է, որպեսզի Ռուսաստանը միշտ հզոր տերություն լինի
10:45
11 Օգոստոսի 2009

Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը «Ռոսիյսկայա գազետա» թերթին տված  հարցազրույցում հայտարարել է, որ աղոթում է, որպեսզի Ռուսաստանը միշտ հզոր տերություն լինի:

«Ես հետևում եմ Ռուսաստանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին կյանքին և աղոթք եմ բարձրացնում առ Աստված, որպեսզի Ռուսաստանը միշտ հզոր տերություն լինի: Աղոթում եմ նաև ռուս ժողովրդի բարեկեցիկ կյանքի համար: Լավ է ռուսների համար, ուրեմն լավ է նաև հայերի համար. ինձ համար դա անքակտելի է», - ասել է Կաթողիկոսը:

«Մենք փառք են տալիս Աստծուն, որ այսօր մեր երկիրն անկախ է, սակայն միշտ հիշում ենք, որ դժվարին ժամանակներում առաջիններից հենց ռուս ժողովուրդն է եկել մեզ օգնության», - ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նրա խոսքերով, այն հանգամանքը, որ որպես Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ նրա առաջին այցը եղել է հենց Ռուսաստան, բնական է և ելնում է երկու ժողովուրդների և պետությունների բազմադարյա բարեկամությունից: Գարեգին Երկրորդն ընդգծել է, որ հայերն առանձնահատուկ ջերմ վերաբերմունք են տածում ռուսների նկատմամբ: «Նույնը զգացել եմ նաև ես՝ շփվելով Ռուսաստանի ղեկավարի և Ռուսական եկեղեցու առաջնորդի, ինչպես նաև հասարակ ռուս հավատացյալ ժողովրդի հետ», - ասել է Կաթողիկոսը:

Նրա կարծիքով, պատմական, բարեկամական, ջերմ հարաբերությունները ձևավորվել են նաև այն պատճառով, որ Հայաստանը միշտ ապրել է ոչ քրիստոնյա ազգերի շրջապատում: «Բնական է, որ նման դժվարին պայմաններում մենք օգնություն և աջակցություն ենք փնտրել միակրոն ժողովուրդների շրջանում», - ասել է Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդը:

Նա նշել է, որ այսօր աշխարհագրական և քաղաքական իրավիճակն այլ է, չկա հավատը կորցնելու կրոնական վտանգ, սակայն քաղաքական և աշխարհագրական իմաստով հայերի շահերը շարունակում են համընկնել ռուսների շահերի հետ: «Ռուսաստանում այսօր հայկական մեծ համայնք կա: Մենք ձեր երկիրը համարում ենք մեր երկրորդ հայրենիքը», - ընդգծել է Գարեգին Երկրորդը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: