484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանից Հայաստան A/H1N1 գրիպի ներթափանցման վտանգը բավականին մեծ է, սակայն հանրապետությունը պատրաստ է վիրուսի դեմ պայքարին. ՀՀ առողջապահության նախարարություն
14:18
10 Օգոստոսի 2009

Վրաստանից Հայաստան A/H1N1 գրիպի ներթափանցման վտանգը բավականին մեծ է, սակայն հանրապետությունը պատրաստ է այդ վիրուսի դեմ պայքարին, տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության Հիգիենիկ և հակահամաճարակային պետական տեսչության ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն հիվանդությունների բաժնի գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:

«A/H1N1-ի երկիր ներթափանցելու ռիսկը բավականին մեծ է, քանի որ մենք ունենք ակտիվ տուրիստական և միգրացիոն հոսքեր, իսկ սեպտեմբերի կեսերից կնկատվի օդի ջերմաստիճանի անկում, և գրիպով հիվանդացողների թիվը կավելանա: Այդ պատճառով չի բացառվում, որ նման հիվանդություն (A/H1N1 գրիպ - «Նովոստի-Արմենիա») կգրանցվի նաև Հայաստանում», - երկուշաբթի ասաց Թորոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:

Այժմ ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում A/H1N1-ով հիվանդացության որևէ դեպք չի գրանցվել:

Տեսչության ներկայացուցչի խոսքերով՝ պետությունւ միանգմայն պատրաստ է Հայաստանում A/H1N1 վիրուսի հնարավոր ի հայտ գալուն. կան հատուկ ստացիոնարներում հիվանդների բուժման կամ հիվանդության կանխարգելման համար նախատեսված բոլոր միջոցներն ու հնարավորությունները, կա ղեղորայքի և հակասեպտիկ դեղամիջոցների, ինչպես նաև անհատական պաշտպանության միջոցների անհրաժեշտ պաշար:

Բացի այդ, ինչպես տեղեկացրեց Թորոսյանը, այժմ բնակչության իրազեկման լայնամասշտաբ միջոցառումներ են անցկացվում, կան մեթոդաբանական նյութեր և անհրաժեշտ մասնագետներ:

Մեկնաբանելով Հայաստանի տարածքում A/H1N1 վիրուսի կասկածով Վրաստանի քաղաքացու հայտնաբերման մասին տեղեկատվությունը՝ մասնագետը տեղեկացրեց, որ Վրաստանի քաղաքացին տարանցիկ ուղևոր էր և դուրս չի եկել ինքնաթիռից:

«Ինքնաթիռում գտնվելու ժամանակ նրա մոտ հիվանդության որևէ ախտանիշ չկար, դրանք հայտնվեցին այն ժամանակ, երբ նա արդեն Վրաստանի տարածքում էր», - պարզաբանեց նա:

Թորոսյանի խոսքերով՝ ինքնաթիռում ջերմություն ունեցող ուղևոր հայտնաբերելուց անկախ Հայաստանի սահմանը հատող բոլոր ուղևորների համար սահմանված է բժշկական վերահսկողության մեկշաբաթյա ժամկետ:

Տեսչության մասնագետն ավելացրեց, որ Վրաստանի քաղաքացու հետ ինքնաթիռում գտնվող ուղևորների նկատմամբ սահմանված է ավելի խիստ վերահսկողություն, բժիշկներն ավելի հաճախ են այցելում և չափում նրանց ջերմությունը:

«Ուղևորներից առողջական վիճակի վերաբերյալ որևէ գանգատ չի ստացվել», - տեղեկացրեց նա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։