487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
25-րդ համաշխարհային ունիվերսիադայի հայ մրցանակակիրները պատվոգրեր և նվերներ ստացան Հայաստանի կրթության և գիտության նախարարության կողմից
14:00
10 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Համաշխարհային ունիվերսիադային մասնակցող հայկական հավաքականի երեք մրցանակակիրները և երկու մարզիչները երկուշաբթի պատվոգրեր և նվերներ ստացան Հայաստանի կրթության և գիտության նախարարության կողմից՝ ցուցաբերած բարձր արդյունքների համար:

Համաշխարհային ուսանողական 25-րդ մարզական խաղերն անցկացվեցին հուլիսի 1-2-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում: Հայաստանի հավաքականը ներկայացված էր 23 անդամով, այդ թվում՝ 14 մարզիկներ, չորս մարզիչներ և մեկ դատավոր: Հայ մարզիկները մասնակցեցին ձյուդոյի, թաեքվոնդոյի, սուսերամարտի և սեղանի թենիսի մրցումներին:

«Ուրախացնում է այն, որ մեր բուհերի սովորողները ոչ միայն պրոֆեսիոնալ կրթություն և քաղաքացիական դաստիրակություն են ստանում, այլև համատեղում են դա մարզական հաջողությունների հետ»,- ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատվոգրերի հանձնման ժամանակ:

Գյումրիի պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտ Համբարձում Տոնոյանը դարձավ Ունիվերսիադայի արծաթե մեդալակիր ձյուդոյի մրցումներում, իսկ բրոնզե մեդալներ նվաճեցին նույն համալսարանի երրորդ կուրսի ուսանող ձյուդոիստ Արթուր Սրապյանը և Ֆիզկուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտի չորրորդ կուրսի ուսանող Արման Երեմյանը՝ թաեքվոնդոյի մրցումներում:

Պատվոգրերի և նվերների արժանացան նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչներ, ձյուդոյի և թայկվանդոյի ուսանողական մարզական հայկական հավաքականի մարզիչներ Արթուր Գևոգյանն ու Գևորգ Դանիելյանը:

Նախարար Աշոտյանը շնորհավորեց մարզիկներին ձեռք բերած հաջողությունների կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց ուսանողական մարզական ֆեդերացիային, ինչպես նաև հատուկ ընդգծեց Գյումրիի պետական մանկավարժական համալսարանի և Ֆիզկուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտի ռեկտորների և ողջ անձնակազմի իրականացրած   աշխատանքը ուսանողների առողջ ապրելակերպի և մարզիկների համար լավագույն պայմանների ստեղծման ուղղությամբ:

«Հայաստանի հավաքականը ներկայացել է ունիվարսիադայում ոչ մեծ կազմով, սակայն ես կարծում եմ, որ երեք մեդալը բավականին լավ ցուցանիշ է»,- ընդգծեց նաէ հույս հայտնելով, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում հայ մարզիկները լավագույնս կնախապատրաստվեն հաջորդ օլիմպիադային և կկարողանան մեծ հաջողություն ապահովել նաև 2011 թվականին:

Իր հերթին Հայաստանի օլիմպիական ազգային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ուսանողական սպորտային  ֆեդերացիայի նախագահի տեղակալ Ռազմիկ Ստեփանյանը նշեց, որ համաշխարհային ունիվերսիադաները ներկայացուցչության մակարդակով զիջում են միայն օլիմպիկան խաղերին, իսկ մարզատեխնիկական մակարդակով գերազանցում են մրցաշարերի բոլոր տեսակներն, այդ թվում՝ Եվրոպայի առաջնություններին:

«Ի ուրախություն մեզ՝ հայ մարզիկները բավականին հաջող հանդես եկան, մասնավորապես, այնպիսի մարզաձևերում, ինչպիսիք են ձյուդոն և թայկվոնդոն, և Հայաստանն ըստ մեդալների թվի զբաղեցրեց 37-րդ տեղը Ունիվերսիադայի 121 մասնակից-երկրների թվում»,- ասաց նա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։