487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանին անվանել է հայկական ազգային արժանապատվության խորհրդանիշ
11:59
10 Օգոստոսի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը հայկական ազգային արժանապատվության խորհրդանիշն է:

«Տիգրան Պետրոսյանը մեզ համար ավելին է, քան շախմատային հսկան: Նա մեր ազգային արժանապատվության խորհրդանիշն է, մեր բազմադարյա պատմության ամենավառ անհատականություններից մեկը», - ասել է Սարգսյանը շաբաթ օրը Ջերմուկում մեկնարկած ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարի բացման արարողության ընթացքում, որը նվիրված է չեմպիոնի 80-ամյակին:

ՀՀ նախագահի խոսքերով՝ Տիգրան Պետրոսյանն ապացուցեց, որ հայկական շախմատը կարող է և պետք է ունենա լուրջ նվաճումներ:

«Նրա հաղթանակը, սպորտային հաջողությունները դաստիարակեցին մի քանի սերունդներ: Տիգրան Պետրոսյանի հաղթանակից հետո հայկական բոլոր ընտանիքներում շախմատ էին խաղում», - ընդգծել է ՀՀ նախագահը:

Նրա խոսքերով՝ այս հետաքրքիր երևույթը չէր կարող արդյունք չտալ, որը հայ ժողովուրդը լիաթոք ըմբոշխնում է շուրջ քառասունչորս տարի հետո, երբ Հայաստանի տղամարդկանց հավաքականը դարձավ օլիմպիական չեմպիոն:

«Այսօր մենք հպարտությամբ ասում ենք, որ Հայաստանն օլիմպիական կրկնակի չեմպիոնների հայրենիքն է: Մեր շախմատիստները գրեթե յուրաքանչյուր ամիս հասնում են նոր հաջողությունների, որոնցից վերջինը Լևոն Արոնյանի հաղթանակն էր արագ շախմատում», - ասել է ՀՀ նախագահը:

Հայ գրոսմասյտեր Լևոն Արոնյանը հաղթել է Chess Classic Mainz 2009 արագ շախմատի աշխարհի առաջնության եզրափակչում: Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում Արոնյանը 3:1 հաշվով ջախջախել է Յան Նեպոմնյաշչիին (Ռուսաստան):

«Շնորհակալ եմ, Լևո՛ն ջան: Շնորհավորում եմ, բայց մենք ավելին ենք սպասում», - ասել է նախագահը՝ դիմելով գրոսմայստերին:

ՀՀ նախագահը հիշեցրել է Տիգրան Պետրոսյանի խոսքերն այն մասին, որ շախմատը ձևով խաղ է, բովանդակությամբ` արվեստ, իսկ տիրապետելու բարդությամբ` գիտություն:

«Թող այս օրերին Ջերմուկի վրա թևածեն հետաքրքիր խաղը, գեղեցիկ արվեստը և ֆունդամենտալ գիտությունը», - ասել է նախագահը:

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն իր հերթին ընդգծել է, որ Տիգրան Պետրոսյանը ոչ միայն աշխարհի չեմպիոն է, այլև ընդօրինակման առարկա՝ շախմատի բազմաթիվ սիրահարների համար: «Ես ինքնս «Երկաթե Տիգրանի» խաղերից եմ սովորել պաշտպանության նրբին արվեստը», - ասել է Իլյումժինովը:

«Հուսով ենք, որ Հայաստանի հողը կծնի ևս մեկ աշխարհի չեմպիոն կամ չեմպիոնուհի», - ավելացրել է նա:

ՖԻԴԵ-ի Գրան-պրի շարքի հինգերորդ մրցաշարն է (Տիգրան Պետրոսյանի հիշատակին) շաբաթ օրը մեկնարկել Ջերմուկում:

Ջերմուկում անցկացվող 19-րդ կատեգորիայի մրցաշարին մասնակցում են գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան), Պետեր Լեկոն (Հունգարիա), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Էտյեն Բակրոն (Ֆրանսիա), Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա), Գատա Կասմկին (ԱՄՆ), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Եվգենի Ալեքսեևը (Ռուսաստան), Վլադիմիր Հակոբյանը (Հայաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Իվան Չեպարինովը (Բուլղարիա), Էռնեստո Ինարկիևը (Ռուսաստան), Ռուստամ Կասիմջանովը (Ուզբեկստան):

Տիգրան Պետրոսյանը շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոնն է (1963-1969 թթ), միջազգային գրոսմայստեր (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ չեմպիոն (1959, 1961, 1969, 1975):-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։