478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+32
Եղանակը Երևանում
Հայ
Պրոֆեսիոնալ խորհրդարանը Հայաստանում որակյալ օրենսդրական բազա ստեղծելու լավագույն նախապայմաններից է. իրավաբան
17:00
07 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Պրոֆեսիոնալ խորհրդարանը  Հայաստանում որակյալ օրենսդրական բազա ստեղծելու լավագույն նախապայմաններից է, կարծում է իրավաբանական գիտությունների թեկնածու Հրայր Թովմասյանը։

«Իհարկե, չի կարելի գուշակել, թե ով լավ պատգամավոր կլինի, բայց դա չի արդարացնում Հայաստանի քաղաքացիների անտարբեր վերաբերմունքը պետության օրենսդրական մարմնի ձևավորման նկատմամբ»,- ուրբաթ մամուլի ասուլիսում հայտնեց Թովմասյանը։

Նրա խոսքերով՝ հայերն ավելի բծախնդիր են ավտոմեքենա կամ կենցաղային պարագաների ընտրության, քան օրենսդիր իշխանության մարմնում ներկայացուցիչ ընտրելու հարցում։
 
Խոսելով արդար և ժողովրդավարական պետության նշանակության մասին, որի սկզբունքներն ամրագրված են Հայաստանի Հիմնական օրենքում, Թովմասյանը նշեց, որ «մինչև որ հայկական հասարակությունը չգիտակցի այն, ինչին տիրապետում է, օրենքում ամրագրված սկզբունքների նյութականացում սպասել պետք չէ»։

Զուգահեռ տանելով պետության՝ որպես ամբողջական համակարգի և մարդու օրգանիզմի միջև՝ Թովմասյանը նշեց, որ ինչպես և կենսաբանական օրգանիզմում, պետությունում ևս բոլոր բաղկացուցիչները սերտ կապի մեջ են։ Սակայն, ըստ նրա, դա դեռևս բացարձակ և սարքին համակարգի առկայության երաշխիք չէ։

«Չնայած, որ ազատական, ժողովրդավարական պետության բոլոր սկզբունքներն ամրագրված են Հայաստանի Սահմանադրությունում՝ «պատային իրավիճակը» մեր պետությունում չի փոխվում անկախություն ձեռք բերելուց հետո»,- ասաց նա։

Թովմասյանի խոսքերով՝ Հայաստանում ընտրությունները վաղուց դադարել են իրենց նպատակին ծառայելուց և միայն նոր խնդիրներ են առաջացնում հասարակությունում և քաղաքական շրջանակներում, հասարակական ընտրություն և իշխանությունների լեգիտիմացում չի կատարվում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։