485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
Շինարարության ոլորտի աշխատանքները շարունակվում են շնորհիվ պետական օժանդակության. նախարար
16:13
07 Օգոստոսի 2009

Շինարարության ոլորտի աշխատանքները շարունակվում են շնորհիվ պետօժանդակության, ասաց Հայաստանի քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն ուրբաթ Շինարարի օրվա տոնակատարության ընթացքում։

«Վերջերս իրավիճակն այնքան էլ անամպ չէ, իսկ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը լուրջ հարված հասցրեց շինարարության  ոլորտին, ինչը հանգեցրեց ներդրումների կրճատմանը, առաջարկի անկմանը, վարկերի անհասանելիությանը»,- ասաց նախարարը։

Ըստ նրա՝ իրավիճակի հաղթահարման համար Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով օպերատիվ իրականացվում են հակաճգնաժամային միջոցառումներ, որոնց արդյունքներն ակնհայտ են դառնում։

Ինչպես հիշեցրեց Վարդանյանը, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ երկրի կառավարությունը պետական երաշխիք է տրամադրել մի շարք շինարարական ընկերությունների, ինչի շնորհիվ դրանք կարողացել են վարկեր ներգրավել և շարունակել իրենց աշխատանքը։

2009 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի կառավարությունը կառուցապատողներին տրամադրել է պետական երաշխիքներ, որոնց ծավալն առաջին փուլում կկազմի մինչև 20 մլրդ դրամ։ Պետերաշխիքները կազմելիս առաջնահերթությունը տրվելու է շինարարական անավարտ օբյեկտներին, որոնց պատրաստ լինելու մակարդակը հասնում է 75 տոկոսի։

«Վստահ եմ, որ քաղաքաշինության նախարարության աշխատակազմը, ոլորտի մասնագետներն ընդունակ են հասնելու իրենց առջև դրված խնդիրների լուծմանը և նույնիսկ ավելիին։ Դա մեր պարտականությունն է»,- ասաց նախարարը։
 
Միաժամանակ նախարարը կարևորեց հարկային արտոնությունների տրամադրումը խոշոր ներդրողներին, ինչի շնորհիվ, նրա կարծիքով, հնարավոր կդառնա տնտեսության ակտիվացումը և նոր աշխատատեղերի ստեղծումը։

Վարդանյանն ասաց, որ ոլորտում ներդրվել են նոր տեխնոլոգիաներ, օգտագործվում է ամենաժամանակակից տեխնիկա և շինանյութեր, էապես բարելավվել է օրենսդրական դաշտը, ինչը հնարավորություն է տալիս ավելի խստորեն իրականացնել տեխնիկական վերահսկումը, աշխատանքի որակին հետևելը։

Միաժամանակ նա նշեց, որ վերջին տարիներին շինարարության ոլորտում ստեղծվել է մի քանի հազար բարձր վճարվող աշխատատեղ, իսկ պրոֆեսիոնալ շինարարներին տրամադրվել է իրենց աշխատանքի դիմաց արժանի աշխատավարձ ստանալու հնարավորություն՝ Հայրենիքում ապագայի պլաններ կառուցելու և արտերկրում սեզոնային աշխատանք չփնտրելու նպատակով։

2009 թվականի հունվար-հունիսին Հայաստանի շինարարության ոլորտում արձանագրվել է 51,9 տոկոս անկում, ինչը զսպող ազդեցություն է գործել ՀՆԱ փոփոխության վրա 11,9 տոկոսային կետով (2008 հունվար-հունիսի 3,4 տոկոսային կետի աճող ազդեցության դիմաց)։ Միաժամանակ շինարարական աշխատանքների ծավալի 40,8 տոկոսը կամ 50,8 մլրդ դրամն իրականացվել է Հայաստանի բնակչության միջոցների հաշվին, իսկ 44,9 տոկոսը կամ 55,9 մլրդ դրամը՝ կազմակերպւոթյունների միջոցների հաշվին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։