480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հարավային Օսեթիայի դեպքերը լուրջ ազդեցություն են թողել ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա. փորձագետ
15:44
07 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հարավային Օսեթիայի դեպքերը լուրջ ազդեցություն են թողել ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա, կարծում է փորձագետ Սերգեյ Շաքարյանցը։

«Հայաստանի համար կարևոր է այն հանգամանքը, որ Ռուսաստանի միջամտության շնորհիվ հաջողվեց կասեցնել այնպիսի նուրբ հարցերի ուժային լուծումների փորձերը, ինչպիսիք են միջէթնիկական հարցերը»,- ասաց Շաքարյանցը ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում։

«Հակառակ դեպքում մենք նախորդ տարվանից պատերազմական վիճակում կգտնվեինք»,- ասաց Շաքարյանցը՝ հավելելով, որ 2008 թվականին Ադրբեջանը նույնպես պատրաստվում էր վերսկսել ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում և միայն սպասում էր, թե ինչպես կավարտվեն Հարավային Օսեթիայի դեպքերը։

Մասնավորապես, փորձագետը հիշեցրեց, որ նախորդ տարի Ադրբեջանն առնվազն երեք սադրանք կազմակերպեց, որոնք կասեցվեցին Ղարաբաղի պաշտպանության բանակի կողմից։

Շաքարյանցը նշեց, որ հենց հնօգրյա պատերազմից հետո Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրվեց Մայնդորֆի հռչակագիրը, որին համապատասխան Բաքուն պարտավորվեց չսկսել պատերազմ։

Նրա խոսքերով՝ եթե ենթադրենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջև չկան սուր տարաձայնություններ, ապա այդ հռչակագիրը վկայում է այն մասին, որ այդ երեք երկրները չեն հովանավորի նոր պատերազմ ծավալելու Ադրբեջանի փորձերին:

Միաժամանակ Շաքարյանցը նշեց, որ վկայություններ կան այն մասին, որ հենց ԱՄՆ-ն է դրդել Վրաստանին ագրեսիայի Հարավային Օսեթիայի դեմ։

Նա նշեց նաև, որ Վրաստանի գործողությունները Հարավային Օսեթիայում 2008 թվականին ցեղասպանութայն փորձ էին։

«Այդ դեպքերը ցույց տվեցին, որ նախկին գաղութատիրական պետությունները դեռևս չեն հրաժարվել վիճելի հարցերի լուծման ուժային մեթոդներից»,- ասաց Շաքարյանցը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: