486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը խանգարում է թուրքական հասարակությունում Հայաստանի մասին ճշմարիտ տեղեկատվության բացակայությունը. փորձագետ
15:26
07 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքական հասարակությունում Հայաստանի վերաբերյալ ճշմարիտ տեղեկատվության պակասի խնդիր կա, ինչը խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, կարծում է թուրքագետ, Երևանի պետական համալսարանի թուրքագիտության ամբիոնի դասախոս Ռուբեն Մելքոնյանը:

«Հայ-թուրքական հարաբերություններում առանցքային դեր ունի առաջին հերթին երկու երկրների հասարակությունների միջև հարաբերությունների զարգացումը, ինչին այսօր խոչընդոտում է թուրք հասարակության մեջ Հայաստանի մասին ճշմարիտ տեղեկատվության բացակայությունը», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Մելքոնյանը:

Նրա խոսքերով՝ այժմ թուրքական բազմաշերտ հասարակության մեջ գերիշխում է հայերի նկատմամբ թշնամական տրամադրվածությունը, և նման վերաբերմունքը դրսևորվում է հիմնականում Թուրքիայի բնակչության մեծամասնությունը կազմող ծայրահեղականորեն տրամադրված ազգայնականների մոտ, որոնց թիվը ժամանակի հետ ավելանում է:

Թուրքագետը մտահոգություն է հայտնել, որ իրականում հայկական հասարակությունում ոչինչ չգիտեն Թուրքիայի մասին Հայոց ցեղասպանությունից հետո, և որ հայկական դպրոցներում շատ թույլ է ներկայացվում թուրքական դիվանագիտությունը: «Հայաստանում չգիտեն թուրքական դիվանագիտության այն արդյունավետ մեթոդների մասին, որոնք այդ երկրի ղեկավարությունն օգտագործում է վերջին տարիների ընթացքում», - ասաց Մելքոնյանը:

Այս կապակցությամբ փորձագետը նշեց, որ ԵՊՀ թուրքագիտության ամբիոնը մտադիր է մինչև տարեվերջ հրատարակել մի գիրք, որում մանրամասնորեն արտացոլված կլինեն 20-րդ դարի Թուրքիայի բոլոր պատմական և մշակութային կողմերը:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Առաջին քայլերը հարաբերություններում արվեցին 2008թ. սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այցելեց Երևան՝ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։