486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Առևտրի որակն ու սպասարկման ոլորտի մակարդակը Հայաստանում վերջին տարիներին զգալիորեն աճել են. փորձագետ
17:23
06 Օգոստոսի 2009

Վերջին տարիներին Հայաստանում զգալիորեն աճել է առևտրի որակն ու սպասարկման ոլորտի մակարդակը առևտրային կետերում, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը։

«Առևտրի որակի ու սպասարկման ոլորտի մակարդակի բարձրացմանը զուգահեռ մենք, այնուամենայնիվ, դեռևս հեռու ենք ապրանքի և սպասարկման որակի եվրոպական չափորոշիչների մակարդակից»,- ասաց Պողոսյանը։
 
Նրա խոսքերով` փողոցային առևտրի առկայությունը սանիտարահիգիենիկ չափորոշիչների կոպիտ խախտում է։

Ըստ նրա` այդ հարցը պետք է լուծվի պետական մակարդակով։ Այդ առումով Պողոսյանն ընդգծեց, որ մոտ օրերս նախատեսվում է հանդիպում մայրաքաղաքի խոշոր գյուղատնտեսական շուկաների ղեկավարների հետ, որտղ կքննարկվի շուկաների դատարկ տաղավարների հարցը փողոցում առևտրի առատության պարագայում։

Պողոսյանի կարծիքով՝ հարկային սակագների իջեցումը շուկայի առևտրի տաղավարներում, պատժամիջոցների անհապաղ կիրառումը իրավախախտումների հայտնաբերման դեպքում Միության գործունեության հիմականան ուղղություններից է։

«Խախտումների հայտնաբերման, օրենքի խախտման դեպքում իրավախախտի նկատմամբ կիրառվում են վարչական պատժամիջոցներ, մասնավորապես, կշեռքի օգտագործման խախտումների դեպքում 50-100 հազար դրամի չափով։ Սակայն մեր խնդիրը պատժելը չէ, այլ խնդիրների վերացումը»,- ասաց Պողոսյանը։

Նա նշեց նաև, որ սպառողներն իրենք էլ պետք է շահագրգռված լինեն իրենց շահերի պաշտպանությամբ և անհրաժեշտության դեպքում իրենց իրավունքների վերականգնում պահանջեն։

Պողոսյանը նշեց նաև, որ բողոքների առկայության դեպքում Հայաստանի մայրաքաղաքի և մարզերի բնակիչները կարող են դիմել Սպառողների միության թեժ գիծ՝ 56-11-47։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: