486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական երկաթուղին Ռուսաստանի կոնցեսիոն կառավարմանը փոխանցելու մասին պայմանագիրը կվերանայվի. ՀՀ կառավարություն
14:34
06 Օգոստոսի 2009

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

Ինչպես տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, հայկական պատվիրակության և ՌԵՈՒ-ի ղեկավարության միջև  տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնցեսիոն պայմանագրում որոշ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին:

«Կոնցեսիոն պայմանագրի շրջանակներում մեկ տարի ընթացող համատեղ աշխատանքի արդյունքում որոշ բացեր են հայտնաբերվել, որոնք պետք է լրացվեն: Բացի այդ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը ստանձնում է պայմանագրի նոր տարբերակի ստորագրման լիազորությունները», - տեղեկացրեց Սարգսյանը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարն ավելացրեց, որ պայմանագրի խմբագրված տարբերակում կներառվի երկաթուղային սակագների սահմանման կարգը կարգավորող դրույթը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին պարզաբանեց, որ խմբագրված տարբերակի համաձայն՝ կստեղծվի համատեղ աշխատանքային խումբ, առանց որի քննարկման սակագները չեն կարող վերանայվել:

«Հանձնաժողովը կարող է դրական եզրահանգում կայացնել սակագների փոփոխման կապակցությամբ, ինչի մասին այն կտեղեկացնի կառավարությանը: Հանձնաժողովը կարող է նաև բացասական եզրահանգման գալ, ներկայացնել սեփական բողոքներն ու հիմնավորումները: Եթե մենք նպատակահարմար չհամարենք սակագների փոփոխությունը, սակայն մեթոդաբանությունը վկայի դրա անհրաժեշտության մասին, ապա կառավարությունը պարտավոր կլինի փոխհատուցել երկաթուղուն ստացված կորուստները, եթե մենք թույլ չտանք փոփոխել սակագները», - պարզաբանեց վարչապետը:

ՀՀ կառավարության ղեկավարի խոսքերով՝ հանձնաժողովը կհաստատի նման մեթոդաբանությունը, ինչի համաձայն՝ կփոփոխվեն սակագները:

«Այսուհետ մենք չենք հայտնվի այս տարի ստեղծված իրավիճակում, երբ տեղեկացանք սակագների բարձրացման մասին արդեն կոնցեսիոների կողմից այդ մասին հայտարարելուց հետո», - հայտարարեց Սարգսյանը:

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։