481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմադիր թերթի խմբագրին մեղադրանք է առաջադրվել ՔՕ երկու հոդվածների հատկանիշներով
13:13
06 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն՝ ՀՀ  Հատուկ քննչական ծառայության վարույթում 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններ փաստերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի մասով քննվող քրեական գործի նախաքննությունը:  Նախաքննության արդյունքներով Նիկոլ Փաշինյանին մեղադրանք է  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին և 225-րդ  հոդվածի 1-ին  մասերով՝ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակցի նկատմամբ 2007 թ.-ի հոկտեմբերի 23-ին կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և 2008թ.-ի մարտի 1-2-ին մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:

Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ քրեական գործի մասն անջատվել է առանձին վարույթ: Չորեքշաբթի մեղադրյալին և նրա պաշտպաններին հայտնվել է նախաքննության ավարտի մասին և ծանոթանալու համար վերջիններիս տրամադրվել են քրեական գործի ողջ նյութերը և պատճեները:

2008 թ.-ի մարտի 1-2-ի իրադարձությունների ակտիվ մասնակիցներից մեկը՝ «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ընդհատակից և հուլիսի 1-ին հանձնվել ՀՀ իրավապահ մարմիններին: Փաշինյանը ձերբակալվել է Կենտրոն համայնքի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից և տեղափոխվել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Փաշինյանը հետախուզման մեջ էր գտնվում 2008 թ.-ի մարտյան զանգվածային անկարգությունների կապակցությամբ:

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ 2008 թ.-ի մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը և վիրավորվել ավելի քան երկու հարյուր մարդ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: