481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
ՌՀՀ-ն և ՀԿԵՈՒ-ն Առաջնորդների դպրոց են ստեղծում
16:44
04 Օգոստոսի 2009

«Առաջնորդների դպրոց» խորագիրը կրող կորպորատիվ կառավարման դպրոցի մասին հուշագիր են ստորագրել երեքշաբթի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը և Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, տեղեկացնում է ՀԿԵՈՒ մամուլի ծառայությունը։

Դպրոցի խնդիրների թվում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ մասնագետների վերապատրաստումը՝ ներառյալ ընկերության թոփ-մենեջերներին։ Այսպես, համաձայն նախագծի պայմանների, 2009-2010 ուստարուց սկսած ուսուցում կանցնեն ՀԿԵՈՒ 20 թոփ-մենեջերներ, ինչպես նաև միջին օղակի 20 մասնագետներ։
 
Ուսուցման ծրագիրը մշակվել է Հայաստանի մենեջմենթի ոլորտի առաջատար մասնագետների կողմից, որոնք ներկայացնում են Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը։ Ծրագրի մշակողները և առարկաների դասախոսները կառավարման բանագավառի ճանաչված փորձագետներ են գործնական, գիտական և դասախոսական գործունեության հարուստ փորձով։

Ծրագիրն ընդգրկում է նաև այնպիսի մասնագիտացված առարկաներ, ինչպիսիք են կառավարման տնտեսությունը, ֆինանսական մենեջմենթը, կոմերցիան, կիրառական ռազմավարական կառավարումը, ռիսկերի կառավարումն անորոշության պայմաններում, բիզնես-վերլուծությունը, հարկային պլանավորումը կորպորացիաներում, անձնակազմի կառավարումը, ներդրումային նախագծումը:

Այս բոլոր առարկաներն ուղղված են ընկերության գործունեության արդյունավետության բարձրացմանը ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում։ Ծրագրի բացառիկությունը դրա կենտրոնացումն է կառավարման փիլիսոփայության, ինչպես նաև խոշոր ընկերությունների գործունեության առանձին առանցքային ոլորտների վրա, ինչպիսիք են ֆինանսական և հարկային կառավարումը։

Ակնկալվում է, որ ՌՀՀ-ՀԿԵՈՒ համատեղ նախագիծը թույլ կտա հետագայում համագործակցությունում ներառել մի շարք այլ ընկերություններ, որոնք արդեն իրենց տեղն են զբաղեցրել հայկական շուկայում։

Նախագծի նախաձեռնողներ Շևքեթ Շայդուլինի և Արմեն Դարբինյանի վկայությամբ՝ արդեն կան որոշ բիզնես-կառույցներ, որոնք շահագրգռվածություն են հայտնել մասնակցելու Առաջնորդների դպրոցին։ Այսպիսով՝ կողմերն իրենց առջև խնդիր են դրել իրենց շուրջը համախմբել երկրի առաջատար ընկերություններին՝ դրանց արդյունավետության, մրցունակության և կորպորատիվ մշակույթի բարձրացման նպատակով։

Շևքեթ Շայդուլինը և Արմեն Դարբինյանը համոզմունք հայտնեցին, որ նախագիծը չի կրելու միանգամյա բնույթ։ Հակառակը՝ Առաջնորդների դպրոցն ուղղված կլինի հեռանկարային զարգացմանը, որի հիմքում ընկած կլինի Հայաստանում բիզնես  վարելու նկատմամբ գրագետ, գիտականորեն և գործնականորեն հիմնավորված մոտեցումը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: