486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ավարտվել է Հայաստանի նախագահի այցը Օրենբուրգի մարզ
15:36
04 Օգոստոսի 2009

Ավարտվել է  Հայաստանի նախագահի այցը Օրենբուրգի մարզ, տեղեկացնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Այցը տեղի է ունեցել Օրենբուրգի մարզի նահանգապետ Ալեքսեյ Չեռնիշևի հրավերով՝ Հայկական ազգային տան բացմանը մասնակցելու նպատակով։

Օրենբուրգում Հայաստանի նախագահը ծաղիկներ է դրել հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի հուշարձանին, եղել Հաղթանակի այգում, ծաղկեպսակ դրել անհայտ զինվորի հուշարձանին, ծանոթացել Օրենբուրգի պատմությանն ու մշակույթին, 2-րդ համաշխարհային պատերազմին մարզի բազմազգ բնակչության մասնակցությանն ու ժամանակի զինտեխնիկայի ցուցանմուշներին, ծառ տնկել Հաղթանակի զբոսայգու պատվավոր հյուրերի ծառուղում:

ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել նաև Օրենբուրգի և հարակից այլ մարզերի հայկական համայնքների ու Ռուսաստանի Դաշնության հայերին  համախմբող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Նախօրեին տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Օրենբուրգի մարզի նախահանգապետ Ալեքսեյ Չեռնիշևի հանդիպումը: Չեռնիշևը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ իր հրավերն ընդունելու և Օրենբուրգ ժամանելու համար։
 
Չեռնիշևը համոզմունք է հայտնել, որ ռազմավարական գործընկերներ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա դաշնակցային հարաբերություններն ու քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը, ինչպես նաև երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու փոխադարձ համակրանքը լավ ազդակ են նաև միջմարզային բնագավառում հայ-ռուսական փոխգործակցությունը խորացնելու, զարգացնելու և նոր որակի հասցնելու համար:

Ալեքսեյ Չեռնիշևը բարձր է գնահատել Օրենբուրգի նահանգի հայ համայնքի դերը և տասնամյակների նշանակալի ներդրումը մարզի սոցիալ-տնտեսական զարգացման և  մշակութային կյանքի հարստացման գործում:

Սերժ Սարգսյանի և Ալեքսեյ Չեռնիշևի հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի սուբյեկետների միջև ուղիղ փոխգործակցության հեռանկարներին, ինչպես նաև ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը վերաբերող հարցեր:
 
Երկուստեք կարևորվել է գործարար շփումների ակտիվացումը և տնտեսական փոխշահավետ համագործակցության առկա ներուժի իրացումը:

Նախագահ Սարգսյանը Օրենբուրգի նահանգապետին և մարզի գործարար շրջանակներին հրավիրել է Հայաստան:

Օրենբուրգի նահանգապետը նկատել է, որ նախագահ Սարգսյանի այցը և մասնակցությունը Հայկական ազգային տան բացման արարողությանը երկարատև ազդեցության դրական և խորհրդանշական ազդակ է կապերի հետագա ընդլայնման և  գործարար շփումների ակտիվացման համար:

Օրենբուրգի նահանգապետը տեղեկացրել է նաև, որ շուտով ավարտին կհասցվի հողահատկացում կատարելու գործընթացը Օրենբուրգում հայկական եկեղեցի կառուցելու համար:

Հայկական տան հանդիսավոր բացման ժամանակ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում գիտեն Օրենբուրգի հայկական համայնքի, նրա ձեռքբերումների և խնդիրների մասին։

Ըստ նրա՝ ազգային արմատների պահպանումը, ինքնակազմակերպվածությունը, հայոց լեզվի, նախնիների հարուստ մշակութային ժառանգության փոխանցումը երիտասարդ սերնդին հեշտ գործ չէ։

«Բայց դուք կարողանում եք դա անել, և դա շատ մեծ ու կարևոր ձեռքբերում է: Հայաստանը միշտ բաց է ձեզ համար: Ռուսաստանը ձեզ համար դարձել է  երկրորդ հայրենիք, իսկ դուք նրա ակտիվ և օրինապահ քաղաքացիներն եք: Մեկ անգամ չէ, որ ես ասել եմ և չեմ վարանում նորից կրկնել` Սփյուռքի լավ հայը այն հայն է, ով իր կեցության երկրի օրինապահ քաղաքացին է, այդ երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային ու սոցիալական կյանքի ակտիվ մասնակիցը»,- ասել է Սարգսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: