486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանից Հայաստանի բանկային համակարգով ֆիզիկական անձանց անունով 2009 թվականի առաջին կիսամյակում փոխանցվել է 349,4 մլն ԱՄՆ դոլար
15:00
04 Օգոստոսի 2009

Ռուսաստանից Հայաստանի բանկային համակարգով ֆիզիկական անձանց անունով 2009 թվականի առաջին կիսամյակում փոխանցվել է 349,4 մլն ԱՄՆ դոլար որպես ոչ առևտրային միջոց, ինչը 35,9 տոկոսով (անկման տեմպը դանդաղել է) ցածր է 2008 թվականի առաջին կիսամյակի մակարդակից (544,7 մլն դոլար)։

Համաձայն «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Հայաստանի Կենտրոնական բանկի ինֆորմացիոն ամենամսյա տեղեկատուուի տրամադրած տվյալների՝ միայն հունիսին այդ ցուցանիշը կազմել է 81,8 մլն կամ ֆիզիկական անձանց անունով բոլոր փոխանցումների 79,9 տոկոսը։

Միաժամանակ Հայաստանից Ռուսաստան հաշվետու ժամանակահատվածում փոխանցվել է 42,2 մլն դոլար՝ 2008 թվականի նույն ժամանակահատվածի  56,8 մլն դոլարի դիմաց (կրճատումը՝ 25,7 տոկոսով)։

Արդյունքում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ռուսաստանից միջոցների մաքուր ներհոսքը կազմել է 307,2 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահտվածի 487,9 մլն դոլարի դիմաց, այսինքն անկումը կազմել է 37 տոկոս։

Փաստորեն, դեպի Հայաստան ֆիզիկական անձանց անունով ոչ առևտրային բնույթի բոլոր մուտքերի Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 78,2 տոկոս և 52,1 տոկոս՝ երկրից բոլոր փոխանցումներից, իսկ դեպի Հայաստան մաքուր ներհոսքի Ռուսաստանի մասնաբաժինը առաջին կիսամյակում կազմել է 84 տոկոս։ 2008 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 81,5 տոկոս, 50,4 տոկոս և 87,8 տոկոս։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։