481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայ պատգամավորը կարծում է, որ ԱՊՀ-ն պետք է մեծ նպատակներ դնի, այլ ոչ թե աշխատի հանուն «թռչնակի»
14:27
04 Օգոստոսի 2009

ՀՀԿ-ից ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը կարծում է, որ ԱՊՀ-ն պետք է իր առջև մեծ նպատակներ դնի, այլ ոչ թե աշխատի հանուն «թռչնակի»:

«Որքան շատ այդ կառույցն աշխատում է ներկա տեսքով՝ հանուն «թռչնակի», այլ ոչ թե որևէ լուրջ, մեծ նպատակների համար, այդքան ավելի շատ այն աշխատում է իր դեմ: Անհրաժեշտ է մեծ և կարևոր նպատակներ դնել, առաջ քաշել գաղափարախոսություն, որը մոտ է բոլորին և հաշվի է առնում բոլոր մասնակիցների շահերը, և որտեղ բոլոր մասնակիցները համոզված կլինեն, որ իրենց չեն խափի, չեն  հարձակվի հեծելազորով», - ասել է Նաղդալյանը «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի  կազմակերպած Երևան-Մոսկվա ռադիոկամուրջի ժամանակ:

Նրա խոսքերով՝ այս հարցում անհրաժեշտ է օրինակ վերցնել ԵՄ-ից՝ գտնելու համար այն ուժը, որը կստեղծի նոր միություն, «ոչ այն հին Միությունը, այլ ինքնավար, բարեկամական պետությունների միություն, որոնք ունեն անկեղծ, ընդհանուր շահեր և անկեղծ հարաբերություններ»:

«Նոր միությունը կծնվի անկեղծ քաղաքական գործիչների անկեղծ քաղաքական կամքից», - ընդգծել է Նաղդալյանը:

Նրա խոսքերով՝  անհրաժեշտ է ճիշտ ընտրել գլխավոր սկզբունքը, դա է՝ անկեղծ վերաբերվել միմյանց և ամեն ինչից վեր դասել բոլորի շահերը, այլ ոչ թե սեփական շահը, և այս ամենը, առաջին հերթին, պետք է սովորեն վերնախավերը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: