478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+29
Եղանակը Երևանում
Հայ
Ռիժկովը կարծում է, որ ԱՊՀ-ն փոփոխությունների կարիք ունի
14:09
04 Օգոստոսի 2009

ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը կարծում է, որ ԱՊՀ-ն փոփոխությունների կարիք ունի:

«Պարզ է, որ այն առաջարկությունները կամ ցանկությունները, որոնք արտահայտվել են Ալմա-Աթայի խորհրդակցության ժամանակ, որտեղ ստեղծվել է ԱՊՀ-ն, այլևս գոյություն չունեն, դրանք պարզապես չեն իրագործվել», - ասել է Ռիժկովը «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի կազմակերպած Երևան-Մոսկվա ռադիոկամուրջի ժամանակ:

«Մոտավորապես քսան տարի առաջ այն պարոնայք, ովքեր պետությունների ղեկավարներ էին, խոսում էին սահմանների թափանցիկության մասին: Ու՞ր են այդ թափանցիկ սահմանները: Չկան: Խոսում էին միասնական բանակի, միասնական արժույթի մասին, դա էլ չկա: Ես հիշում եմ՝ ինչի մասին էր խոսվում Ալմա-Աթայում 1991 թ.-ին: Այդ ամենը չի իրագործվել», - ավելացրել է Ռիժկովը:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանում կան մարդիկ, ովքեր խոսում են Խորհրդային Միության վերականգնման անհրաժեշտության մասին:

«Ես նրանց վերաբերում են որպես մարդ, ով զգում է, որ նրանք ապրում են մեկ այլ, ոչ իրական աշխարհում: Նման մարդիկ շատ չեն: Այսօր անհնար է վերականգնել Խորհրդային Միությունն այն տեսքով, որով նա գոյություն է ունեցել: Դա և քաղաքացիական պատերազմներն են և ինչ ասես: Սակայն մեծ սխալ է նաև թողնել ԱՊՀ կառույցը նույն տեսքով այնպես, ինչպես այն գոյություն ունի գրեթե քսան տարի և հուսալ, որ այդ կառույցն ինչ-որ բանի կհանգեցնի», - կարծում է ռուս դիվանագետը:

Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է որպես հիմք ընդունել եվրոպական կառույցը, որն այս հարցում հսկայական փորձ է կուտակել՝ չդիպչելով որևէ պետության ինքնավարությանը:

Միաժամանակ Ռիժկովը հիշեցրել է, որ այնտեղ գործում է միասնական արժույթ, ապրանքի ազատ շարժ, քվոտավորման համակարգ:

«Անհեթեթություն է, որ շուկան ինքը կկարգավորվի: Դրանք գայդարական, մանկական խաղեր են: Մենք վաղուց պետք է դա մոռանայինք», - ասել է ռուս դիվանագետն՝ ավելացնելով, որ եվրոպական կառույցը տարբերվում է նրանով, որ «նրանք ինքնակամ տալիս են իրենց գործառույթների մի մասը մեկ այլ ընդհանուր մարմնի», մասնավորապես՝ գործում է խորհրդարան, գործադիր մարմին:

Նրա խոսքերով՝ երբ տասը տարի առաջ առաջարկում էին ԱՊՀ ակումբի փոխարեն ստեղծել որևէ վերահսկվող մարմին, քաղաքական գործիչներն ուշագնաց էին լինում:

Ռիժկովը կարծում է, որ դրությունն անելանելի չէ, սակայն անհրաժեշտ է քաղաքական կամք գտնել՝ անկեղծ ասելու, որ այս համակարգը ոչնչի չի հանգեցնի, սակայն կա այնպիսի համակարգ, որը կկարողանար աշխատել՝ հանուն Համագործակցության բոլոր երկրների:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: