+9
Եղանակը Երևանում
Հայ
Իրավաբանների համահայկական համաժողովը կբացվի Երևանում սեպտեմբերի 19-ին
13:22
04 Օգոստոսի 2009

Իրավաբանների համահայկական համաժողովը կբացվի Երևանում սեպտեմբերի 19-ին: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ՀՀ կառավարության նիստերի դահլիճում:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից, նման որոշում է ընդունվել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի ունեցած համաժողովի կազմկոմիտեի նիստի ընթացքում:

Նիստին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ փաստաբանների պալատից, Հայաստանի իրավաբանների միությունից և Երևանի պետական համալսարանից:

Քննարկման հիմնական թեման էր համաժողովի կազմակերպման հետ կապված հարցերը, թեմատիկան, ծրագիրը:

Մասնավորապես՝ թեմատիկան վերաբերելու է իրավունքի ընկալմանը, օրենսդրական զարգացումներին, մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշներին, իրավագիտության առջև ծառացած հիմնախնդիրներին:

Համաժողովի նախօրեին` սեպտեմբերի 18-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում, կկազմակերպվի Երևան ժամանած համաժողովի մասնակիցների ընդունելություն:

Համաժողովի բացման օրը՝ սեպտեմբերի 19-ին, տեղի կունենա լիագումար մեկ նիստ, որից հետո մասնակիցները կբաժանվեն խմբերի և կայցելեն Սահմանադրական դատարան, Արդարադատության նախարարություն, ԵՊՀ, Փաստաբանների պալատ, որտեղ կշարունակվի քննարկումը:

Համաժողովի ընթացքում ծրագրվում է ձևավորել Հայ իրավաբանների միջազգային ընկերակցություն:

Համաժողովի ընթացքում նախատեսվում են մասնակիցների համար ընդունելություններ ՀՀ Ազգային ժողովում և ՀՀ վարչապետի կողմից: Մասնակիցները կլինեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Մատենադարանում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: