480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+25
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Ազգային կինոկենտրոնի հարակից տարածքը հանգստյան օրերին տուժել է հրդեհներից
16:13
03 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային կինոկենտրոնի մերձակա տարածքը (Համո Բեկնազարյանի անվան նախկին «Հայֆիլմ» կինոստուդիա - «Նովոստի-Արմենիա») տուժել է հրդեհի  հետևանքով կիրակի՝ օգոստոսի 2-ին, երկուշաբթի տեղեկացնում է Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

«Ժամը.22։52-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Աշտարակի խճուղում գտնվող Հ.Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի հարակից տարածքում։ Դեպքի վայր մեկնած երեք մարտական հաշվարկները մեկուսացրել և մարել են հրդեհը տեղական ժամանակով կեսգիշերից հետո»,- հաղորդում է ՀՓԾ-ն։

Ծառայության տվյալներով՝ հրդեհի հետևանքով այրվել է 4 հեկտար խոտ։

Ինչպես տեղեկացնում է Ծառայությունը, նախորդ հանգստյան օրերին Հայաստանում գրանցվել է մի քանի հրդեհ։ Մասնավորապես՝ լույս կիրակիի գիշերը հրդեհ է բռնկվել Երևանի արվարձաններից մեկում, ամբողջովին այրվել է «ՌԱՖ» ավտոմեքենան, իսկ Աշտարակ և Էջմիածին քաղաքներում այրվել են մասնավոր տներ և կառուցապատումներ։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայությունը, օգոստոսի 1-ի երեկոյան գազի արտահոսքի հետևանքով Հրաչյա Ներսիսյան փողոցի տներից մեկում  հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր մեկնած մարտական հաշվարկը մարել է հրդեհը տեղական ժամանակով 21։17-ին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։