486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-7
Եղանակը Երևանում
Հայ
Աշխարհի ամենաերկար ճոպանուղու շինարարությունը կսկսվի Հայաստանում սեպտեմբերին
13:54
03 Օգոստոսի 2009

Հայաստանի Տաթև վանական համալիրում աշխարհի ամենաերկար ճոպանուղու շինարարությունը կսկսվի 2009 թ.-ի սեպտեմբերին, տեղեկացրել է Հայաստանի Մրցունակության ազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը:

«Դեպի Տաթև վանական համալիր տանող աշխարհի ամենաերկար ճոպանուղու կառուցումը կսկսվի այս տարվա սեպտեմբերին: Համապատասխան պայմանագիրն արդեն ստորագրվել է մի քանի շաբաթ առաջ: Այն կդառնա աշխարհի ամենաերկար ճոպանուղին», - շաբաթ օրը Հիմնադրամի նիստից հետո ասել է Փափազյանը լրագրողներին:

Դեպի Տաթև վանական համալիր տանող աշխարհի ամենաերկար ճոպանուղու կառուցման մասին պայմանագիրը ստորագրվել է Երևանում հուլիսի 14-ին: Ճոպանուղու կառուցումը 20 միլիոն դոլար արժողությամբ «Տաթևի վերածնունդն ու վերականգնումը» եռամյա ծրագրի բաղկացուցիչ մասն է, որն իրականացնում է Հայաստանի մրցունակության ազգային հիմնադրամը 2009 թ.-ի փետրվարից: Ճոպանուղու կառուցման արժեքը կազմում է 6,8 միլիոն եվրո:

Հիմնադրամի տնօրենի խոսքերով՝ «Տաթևի վերածնունդն ու վերականգնումը» ծրագիրը զուգահեռաբար նախատեսում է հերթական միջոցառումների ծրագրավորման աշխատանքների անցկացում և ճոպանուղու կառուցում: Փափազյանի խոսքերով՝ ճոպանուղու կառուցումը Հայաստանի համար կարևոր նշանակություն կունենա, մասնավորապես՝ այն  կարող է լրացուցիչ ներդրումներ ներգրավել զբոսաշրջության ոլորտ:

Միաժամանակ Փափազյանի տեղեկացրել է, որ հիմնադրամը նաև մշակում է Տաթևում և Գորիսում զբոսաշրջության զարգացման մաստեր-ծրագիր, որոնք, նրա խոսքերով, ունեն զբոսաշրջության մեծ ներուժ:

Տաթևի վանքը խոշոր մշակութային կենտրոն է եղել՝ ձեռագրատնով, արհեստանոցով, գրադարանով և ամենահայտնի համալսարաններից մեկով։

ՀՀ կառավարության հունիսի 26-ի որոշմամբ՝ Տաթև վանական համալիրը և հարակից Խոտ, Շինուհայր, Հալիձոր, Տաթև, Սվարանց, Տանձաթափ, Աղվանի և Բարձրավան գյուղերն ընդգրկված են «Տաթև» զբոսաշրջային կենտրոնում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։