483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
2009 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 23,7 տոկոսը
16:57
31 Հուլիսի 2009

2009 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 23,7 տոկոսը։ Այդ մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ այս ցուցանիշը կրկին ամենաբարձրն է Հայաստանի առևտրային գործընկեր-երկրների շրջանում։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 33,4 տոկոսը  բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, իսկ 30,2 տոկոսը՝ ԵՄ երկրներին։

Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսների արդյունքներով Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը նվազել է 15,4 տոկոսով և կազմել 393,05 մլն ԱՄՆ դոլար։

Միաժամանակ Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 41 մլն ԱՄՆ դոլար (Հայաստանից ընդհանուր արտահանման 14,6 տոկոսը)՝ 57,1 տոկոսով նվազելով  2008թ. հունվար-հունիս ամիսների համեմատ։

Հայաստան ներմուծված ռուսական արտադրության ապրանքների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 352 մլն. դոլար՝ կրճատվելով 4,6 տոկոսով։ Միաժամանակ ՌԴ տարածքից ներմուծման ծավալը կազմել է 245,6 մլն ԱՄՆ դոլար (17 տոկոս անկում) կամ ներմուծման ընդհանուր ծավալի 17,8 տոկոսը։

2009թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը կրճատվել է 31,5 տոկոսով՝ 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել 1659,9 մլն ԱՄՆ դոլար։ Միաժամանակ արտահանման ծավալը կազմել է 281,4 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծման ծավալը՝ 1378,6 մլն ԱՄՆ դոլար։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։