486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Հայ մարմնակրթական ընդհանուր միության խաղերն առաջին անգամ կանցկացվեն Հայաստանում օգոստոսի 1-8-ը
16:24
31 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ մարմնակրթական ընդհանուր միության խաղերն առաջին անգամ կանցկացվեն Հայաստանում օգոստոսի 1-8-ը, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց հայկական սկաուտական ազգային շարժման ատենապետ Հրաչյա Շմավոնյանը։

Ըստ նրա՝ խաղերը կանցկացվեն 5 մարզաձևերով, որոնցից երկուսը թիմային են՝ ֆուտբոլ և բասկետբոլ, ինչպես նաև սեղանի թենիս, լող, շախմատ։

Խաղերին կմասնակցեն ավելի քան 500 մարզիկներ 15 տարածաշրջաններից և երկրներից, որտեղ գործում է Միությունը, մասնավորապես, Հայաստանից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Անգլիայից, Բուլղարիայից, Հունգարիայից, Եգիպտոսից, Իսրայելից, Լիբանանից, Կանադայից, Սիրիայից, Ֆրանսիայից, Իրանից։

«Հայ մարմնակրթական ընդհանուր միության խաղերն անցկացվում են չորս տարին մեկ անգամ, դրանք Միությունում ընդգրկված սպորտի սիրահարների մրցումներ են, որոնք միավորում են սփյուռքի երիտասարդությունը մարզական ոգու և «Հայ Դատի» գաղափարի շուրջ»,- ասաց Շմավոնյանը։

Նա տեղեկացրեց, որ միջոցառումները մեկնարկում են օգոստոսի 1-ին մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայից, որով երթով դեպի Հանրապետության հրապարակ կուղղվեն խաղերի բոլոր մասնակիցները։ Արդեն հրապարակում տեղի կունենա միջոցառման հանդիսավոր բացումն ու տոնական համերգ, որին ներկա կգտնվեն բարձրաստիճան պետական պաշտոնյաներ։

Խաղերի մասնակիցները բացի մրցումներից Հայաստանում իրենց գտնվելու ընթացքում կայցելեն Սևան, ինչպես նաև կլսեն «Հայ Դատի» թեմայով դասախոսություն, ինչից հետո հարգանքի տուրք կմատուցեն Ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում։ 

«Խաղերի հաղթողներին կշնորհվեն մեդալներ և գավաթներ։ Ավելին, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ սահմանվել է հատուկ մրցանակ՝ փոխանցիկ գավաթ, որը Ծառուկյանի օժանդակությամբ կհանձնվի այն թիմին, որն ավելի շատ թվով մեդալներ կստանա մրցումների արդյունքում»,- ասաց Ծառուկյանը։

Խաղերի կազմակերպմանն աջակցել են տարբեր պետական կառույցներ և Հայատանի սպորտային ֆեդերացիաներ, ինչպես նաև ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Սրանք արդեն ութերորդ խաղերն են, որոնք անցկացվում են Հայ  մարմնակրթական ընդհանուր միության կողմից։ Նախորդ խաղերն անցկացվել են Կանադայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լիբանանում և Հունաստանում։

Հայ  մարմնակրթական ընդհանուր միությունը մարզական և սկաուտական կազմակերպություն է, որը հիմնվել է 1918 թվականին։ Այսօր Միությունը ներկայացված է 100 ստորաբաժանումներով աշխարհի 25 երկրներում և ունի ավելի քան 25 հազար անդամ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։