480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին ճգնաժամի հաղթահարման ծրագրի իրագործման գործում
14:39
31 Հուլիսի 2009

ՄԱԿ-ը պատրաստ է զգալի աջակցություն ցուցաբերել Հայաստանին ճգնաժամի հաղթահարման ծրագրի իրագործման գործում, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ և ղեկավար Կոնսուելո Վիդալը:

«Սակայն աջակցություն ցուցաբերելու համար մենք պետք է հասկանանք, թե Հայաստանը հատկապես որ ուղղություններում և ոլորտներում աջակցության կարիք ունի», - ասաց նա:

Վիդալի խոսքերով՝ այս կապակցությամբ ՄԱԿ-ը աջակցում է Հայաստանին տնային տնտեսությունների վրա ճգնաժամի ազդեցության մոնիտորինգի անցկացման գործում, որը թույլ է տալիս բացահայտել առավել խոցելի ոլորտները:

«Ճգնաժամի հետևանքների մեղմացման համար անհրաժեշտ է հստակ գնահատել տնտեսվարող սուբյեկտների վրա դրա ազդեցությունը, միաժամանակ ՄԱԿ-ի գործողակալություններն իրենց հերթին պատրաստ կլինեն ոչ միայն աշխատել ամեն մեկն իր ուղղությամբ, այլև հանդես գալ որպես մեկ ամբողջություն՝ տարբեր նախաձեռնություններ իրագործելու համար», - ասաց նա:

Վիդալը նաև ընդգծեց, որ հենց այդ նպատակներով ՄԱԿ-ը և ՀՀ կառավարությունը 2009 թ.-ի հուլիսի 24-ին ստորագրեցին 72 միլիոն ԱՄՆ դոլար արժողությաբ  Հայաստանի զարգացմանն աջակցելու 2010-2015 թթ. ծրագիրը:

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավարը հիշեցրել է, որ նոր ծրագրի հիմնական ուղղությունները կինեն Հայաստանի կայուն զարգացմանն աջակցելը, ինչին կուղղվի տրամադրվող միջոցների ընդհանուր թվի 33 տոկոսը, հիմնական սոցիալական հնարավորություններին հավասար հասանելիության ապահովումը, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, բնապահպանության և աղետների ռիսկի նվազեցման ոլորտի ծրագրերը:

Փաստաթուղթը երկրում գործող բոլոր 14 կառույցների և կազմակերպությունների գործունեության միասնական ծրագիր է,  որոնցից յուրաքանչյուրն իրագործելու է սեփական նախագծերը՝ ստորագրված 2010-2015 թթ.-ի ծրագրի շրջանակներում:

ՄԱԿ-ը Հայաստանում սկսել է գործել 1992 թ.-ից, և այժմ երկրի տարբեր ոլորտներում գործում են այդ կազմակերպության 14 գործակալություններ, հիմնադրամներ և ծրագրեր:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։