478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Ամերիկացի կոնգրեսականները կարծում են, որ Թուրքիան արգելակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
13:29
31 Հուլիսի 2009

Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունները ներկայացնող 82 ամերիկացի կոնգրեսականներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որում նշվում է, որ Թուրքիան չի կատարում Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելուն ուղղված պարտավորությունները, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը:

Նամակը կազմվել է Կոնգրեսի հայկական հարցերի խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնեի և Մարկ Քիրքի, ինչպես նաև կոնգրեսականներ Ադամ Շիֆի և Ջորջ Ռադանովիչի ղեկավարությամբ:

«Մենք մեր մտահոգությունն ենք արտահայտում Թուրքիայի կողմից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համաձայնեցված «ճանապարհային քարտեզի» արգելակման կապակցությամբ», - ասվում է նամակում:

Հիշեցնելով, որ ԱՄՆ-ն կողմ է առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում հայ-թուրքական հարաբերություների նորմալացման քաղաքականությանը՝ ուղերձի հեղինակներն ընդգծել են, որ Հայաստանն այդ հարցում կառուցողական դիրքորոշում ունի, և մտահոգություն են արտահայտել Թուրքիայի հակակառուցողական գործողությունների կապակցությամբ:

Նամակում նաև նշվում է, որ ՀՀ կառավարությունը վաղուց է առաջարկել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, այն դեպքում, երբ պաշտոնական Անկարայի հրապարակային հայտարարություններն ու գործողությունները կտրուկ տարբերվում են ձեռք բերված պայմանավորվածություններից և ձախողում են առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի քաղաքականությունը:

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին բարձր է գնահատել կոնգրեսականների նախաձեռնությունը՝ նշելով, որ «Հայաստանը բազմիցս առաջարկել է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ առանց նախապայմանների, սակայն ստացել է միայն կտրուկ մերժում թուրքական կողմից»:

«Մենք նաև աջակցում ենք կոնգրեսականների դիրքորոշմանն այն հարցում, որ ԱՄՆ վարչակազմը պետք է հստակ տարբերի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերը», - ասել է Արդունին՝ ավելացնելով, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորումը չպետք է խոչընդոտի ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Ամերիկայի հայկական համագումարը ստեղծվել է 1972 թ.-ին և Վաշինգտոնում գործող խոշորագույն համազգային կազմակերպությունն է, որը զբաղվում է հայկական խնդիրներով:

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը ապրիլի 22-ին հանդես են եկել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությումբ, որում խոսվում է «ճանապարհային քարտեզի» սահմանման մասին:

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ:

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ադրբեջանական դիրքորոշումներին Անկարայի աջակցության, ինչպես նաև Օսմանյան կայսրությունում 1915 թ.-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի նկատմամբ Թուրքիայի կտրուկ արձագանքի հետ:

.Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: