486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը շնորհավորել է Բաքիևին Ղրղզստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
17:08
30 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կուրմանբեկ Բակիևին Ղրղզստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։  

«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները բարեկամական Ղրղըզստանի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուզում եմ համոզմունք հայտնել, որ Դուք պաշտոնավարման երկրորդ ժամկետում կկարողանաք շարունակել Ձեր բոլոր ծրագրերի իրականացումը` ի բարօրություն և բարգավաճում ղրղզ ժողովրդի»,- ասվում է շնորհավորական ուղերձում։

Սարգսյանը նշեց, որ Ղրղզստանի հետ Հայաստանը կապում են բարեկամության և փոխըմբռնման ջերմ  հարաբերությունները, մեր ժողովուրդների` միմյանց հանդեպ անկեղծ համակրանքն ու բարյացկամությունը:

Հայաստանի նախագահն ընդգծեց, որ ինքն առանձնակի հաճույքով է սպասում իր առաջիկա այցին և Իսիկ-Կուլի ափին կայանալիք հանդիպմանը:

Սարգսյանը կմասնակցի Իսիկ-Կուլի ափին կայանալիք ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

«Վստահ եմ, որ մենք հետագայում էլ կշարունակենք մեր միջպետական հարաբերությունները պահել բարձր մակարդակի վրա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով և հետևողականորեն կզարգացնենք ու կխորացնենք մեր համագործակցությունը` ի շահ Հայաստանի և Ղրղզստանի ժողովուրդների»,- ասվում է ուղերձում։

Սարգսյանը Բաքիևին մաղթեց ամուր առողջություն և հետագա հաջողություններ, իսկ Ղրղըզստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն ու բարգավաճում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: