484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հայեցակարգի մշակմամբ զբաղվող խումբը Հայաստանի Հանրային խորհրդի կողմից կձևավորվի սեպտեմբերին
13:12
30 Հուլիսի 2009

Հայաստանի Հանրային խորհուրդը չորեքշաբթի հերթական նիստի ընթացքում որոշում է ընդունել Ղարաբաղյան խնդրի երկարաժամկետ ռազմավարական հայեցակարգի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի ստեղծման մասին:

«Հակամարտության խաղաղ կարգավորման և անվտանգության ապահովման հարցերը Ղարաբաղի ժողովրդի մտահոգության հիմնական առարկան են», - նիստի ընթացքում հայտարարել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ մեկնաբանելով Խորհրդի անդամների՝ ԼՂՀ կատարած այցի արդյունքները:

Այցը տեղի էր ունեցել հուլիսի 24-ին: Հայաստանի Հանրային խորհրդի ինը անդամից բաղկացած պատվիրակությունը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի, ՀՀ ԱԳ նախարար Արման Մելիքյանի և հանրապետության այլ բարձրաստիճան անձանց հետ:

Մանուկյանի խոսքերով՝ ԼՂՀ պաշտոնատար անձանց և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ակնհայտ է դարձել, որ Ղարաբաղի ժողովուրդը պատրանքներ չունի հակամարտության շուտափույթ կարգավորման կապակցությամբ, սակայն Հայաստանից հարցի խաղաղ լուծման աջակցություն է ակնկալում:

«Ակնհայտ է, որ վերջին 10-20 տարիներին անիմաստ է ակնկալել ղարաբաղյան հակամարտության կարգավորում՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ընտրված հստակ ուղղվածությունը՝ չճանաչել ԼՂՀ-ի կարգավիճակը սեփական կազմից դուրս», - ընդգծել է Մանուկյանը:

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի իշխանություններն ու հայկական իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը վայելում է Ղարաբաղի ժողովրդի բացարձակ վստահությունը:

«ԼՂՀ անվտանգության ապահովման մեխանիզմները ԼՂՀ-ի և Հայաստանի առջև ծառացած հիմնական խնդիրներից են», - իր հերթին ընդգծել է Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը:

Այս համատեքստում նա դրական է գնահատել հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքները, որոնք երկու կողմերի համար վարքագծի պարտադիր շրջանակներ կսահմանեն:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: